Ինչո՞վ է վտանգավոր առանց օրգազմի սեքսը կնոջ համար
Օրգազմի զգացողությունն անհնար է նկարագրել, կարծես մի քանի վայրկյանով մարդը դրախտ է ընկնում: Այդ նշանակալից պահին տղամարդիկ ավելի արագ են հասնում, քան կանայք: Հայտնի է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի երկար ժամանակ է հարկավոր գրգռվելու և բավարարվելու համար:
Չբավարարված կինը վտանգավոր է, իսկ սեքսուալ առումով չբավարարված կինը՝ կրկնակի:
Եվ եթե կինն ամեն դեպքում օրգազմի չի հասնում, այդ վտանգավոր է ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկական առումով: Բացի ակնհայտ վատ տրամադրությունից, կինը կարող է նաև ֆիզիկական անհարմարություն զգալ, մասնավորապես՝ որովայնի ներքեւի հատվածում ցավագին զգացողություններ: Երբեմն կարող են ցավեր լինել նաև ձվարաններում: