Իվետան Արամի կնոջ հասցեին արտահայտվել է ցենզուրայից դուրս բառապաշարով իսկ Արամն էլ որոշել է «պահել կնոջ թասիբը».Ողջ ճշմարտությունը` Իվետայի և Արամ MP3-ի կոնֆլիկտի մասին
Երևի դեռ հիշում եք վերջերս մամուլում տարածված սկանդալային այն լուրերը, որ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ին լուրջ վիճաբանել էին: Նույնիսկ բանը հասել էր նրան, որ լեզվակռվի արդյունքում Իվետան հայհոյել էր Արամին, իսկ վերջինս էլ փորձել էր շշով հարվածել Իվետային։ Թեև արտիստները մինչև հիմա էլ հերքում են կատարվածն ու զերծ մնում մեկնաբանություններից, բայց, իհարկե, միայն կույրը չի նկատի, թե 6 ամիս անց էլ նրանք ինչ թշնամանկան ու առհամարհական վերաբրմունք ունեն միմյանց հանդեպ, այն պարագայում, երբ դեռ ամիսներ առաջ ազդարարվել էր համատեղ ալբոմի թողարկման մասին։
Շատերն այդպես էլ չիմացան՝ ինչ սև կատու է անցել երգիչների մեջտեղով, որը ստիպել է բեմում միմյանց լրացնող ու հետաքրքիր դուետ կազմած արտիստներին, դադարեցնել համագործակցությունն ու վերջ դնել «Դաշտերով» նախագիծին, որն այդքան սիրվել էր հանդիսատեսի կողմից: Խոսակցությունների ալիք բարձրացավ նաև այն ժամանակ, երբ երգիչները անգամ «Մերգերյան կարպետ»-ի հիմնադրման տարեդարձին հրաժարվեցին ոտք դնել նկարհանման հրապարակ, եթե նրանցից որևէ մեկն այնտեղ է լինելու: Ստացվում է՝ նրանք միմյանց անունը լսել չեն ցանկանում:
Բայց ինչպես գիտեք, առանց կրակ ծուխ չի լինում և նրանք երկար չէին կարող թաքցնել պատճառը: Ըստ հավաստիագույն աղբյուրների, կռվի իրական պատճառն ամենահաղթ խանդն է եղել: Արամ MP3-ի կինը՝ Աննան, բոլոր պատեհ և անպատեհ առիթներով Իվետայի մասին վատ է արտահայտվել՝ ներկայացնելով նրան, որպես, մեղմ ասած, շատ թեթևաբարո կին ու այս խոսակցությունները վաղ թե ուշ հասել են Իվետային, ինչն էլ զայրացրել է երգչուհուն։ Իր դժգոհությունը Իվետան արտահայտել է Արամին ու դա արել է՝ ցենզուրայից դուրս բառապաշարով՝ Արամի կնոջ հասցեին, իսկ Արամն էլ, քյարթու-քյարթու մոտեցել հարցին ու որոշել է «պահել կնոջ թասիբը»։ Արդյունքում, սկսվել է փոխադարձ վիրավորանքների տարափ, քաշքշուք ու ականատեսները պնդում են, որ անգամ եղել է իրավիճակ, երբ Արամը ուզեցել է շշով հարվածել Իվետայի գլխին: Ահա և ողջ պատմությունը, որն Իվետան ամեն գնով ցանկանում էր թաքցնել լսարանից։