Աշխատանքային ստաժ կարող են համարվել նաև ուսումնառության տարիները՝ որոշակի դեպքերում
Երբ 63 տարին լրացած քաղաքացիներից շատերը դիմում են իրենց բնակության (հաշվառման) վայրի կենսաթոշակ նշանակող մարմին՝ կենսաթոշակ ստանալու համար, ապա բախվում են լուրջ խոչընդոտների:
Նախ՝ թոշակառուի հաշվարկած աշխատանքային ստաժը երբեք չի համապատասխանում այդ մարմնի հաշվարկած տարիների թվին. այն միշտ պակաս է լինում: Մյուսը՝ պահանջվող աշխատանքային ոչ բավարար ստաժն է կամ որևէ կազմակերպությունում աշխատած լինելը, սակայն այդ մասին իրենց մոտ տվյալների բացակայությունը: