Արտյոմ Հովհաննիսյանը հասարակական նշանակության 4 շինություն ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը հասարակական նշանակության մի քանի շինություն ունի: Այս մասին իմանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր 2015 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Արտյոմ Հովհաննիսյանը հայտարարագրել է հասարակական նշանակության չորս շինություն, մեկ բնակարան, մեկ առանձնատուն և մեկ հողամաս: Նա ունեցել է նաև բաժնեմաս՝ 6 հազար 660 ռուբլու չափով, իսկ փոխառություններն էլ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 54 հազար 814 ԱՄՆ դոլար և 7 միլիոն ռուսասկան ռուբլի:
Արտյոմ Հովհաննիսյանի դրամական միջոցներն էլ կազմել են 62 միլիոն 500 հազար դրամ և 112 հազար ամերիկյան դոլար: Որպես եկամուտ է նշվել 4 միլիոն 887 հազար դրամ աշխատավարձը
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: