Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
Video

Հերոս Ռոբերտ Աբաջյան. մոլորեցնելով մոտեցող թշնամուն՝ պայթեցրել է ձեռքում պահած նռնակը

Մեր ժամանակների հերոս կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյան. 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Թալիշ, գլխատել բնակիչներին, գրավել 14 ռազմական հենակետ, ինչպես նաեւ ռմբակոծել գրեթե բոլոր տները։

Առավել թեժ մարտեր են ընթացել Հադրութի (հարավային) եւ Մարտակերտի (հյուսիսարեւելյան) ուղղություններով։

Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքն անձնազոհաբար պաշտպանելիս զոհվեց 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը (Մոնումենտցի Կյաժը): Նույն դիրքի անձնակազմից էին նաեւ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը: Անհավասար մարտը տեւել է երկու ժամ: Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո ոտքից վիրավոր կրտսեր սերժանտ Աբաջյանն իր վրա է վերցրել հրամանատարությունը եւ մինչեւ վերջին փամփուշտը շարունակել կռիվը:

Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, Աբաջյանը զինվորներին ուղարկել է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվել է թափանցել դիրք։ Աբաջյանը, միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից, սակայն մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչեւ վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միեւնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարեւոր տեղեկություններ հաղորդում դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել եւ ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասել է, հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։

Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցրել է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացրել, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի։

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաեւ փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Աբաջյանի՝ «այս դիրքը հանձնողի մերը» արտահայտությունը թեւավոր խոսք է դարձել:

Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչում. հետմահու պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» եւ Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշաններով։ Աբաջյանն առաջինն է, որը կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման է արժանացել: Նա թվով 24-րդն է , որը արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաեւ տվյալ կոչման ամենաերիտասարդ կրողը:

Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թ. նոյեմբերի 16-ին՝ Երեւանում։ 2003 թ. ընդունվել է Երևանի N 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թ.։ Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջ՝ այն ավարտելով 2014-ին։ Այնուհետեւ ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։ Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014 թ.: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ 2016 թվականի նոյեմբերի 16-ին իր հարազատ կրթօջախում հերոսի հիշատակին դասարան է անվանակոչվել: