Ինչպես է 21-ամյա երիտասարդը կարողացել ընթրել քաղաքի լավագույն ռեստորաննորում առանց հաշիվը վճարելու
Վաշինգտոնում 7-րդ անգամ ձերբակալել են բրիտանացուն, ով մեկ ամսում կանգ է առել լավագույն հյուրանոցներում և ընթրել քաղաքի լավագույն ռեստորաններում՝ առանց հաշիվը վճարելու, հաղորդում է The Times-ը։
21-ամյա Նիք Կուպերին ձերբակալել են, երբ նա էլիտար բարերից մեկում 1․2 հազար դոլար արժողությամբ իռլանդական վիսկի է պատվիրել։ Տղան խնդրել է պատվերը գրանցել գոյություն չունեցող մեկի անվամբ, որից հետո անհետացել է։ Սակայն այս անգամ ոստիկաններից փախչել չի հաջողվել։
Մինչ այս միջադեպը Կուպերը նման կերպ ընթրել է նահանգի ամենաշքեղ հյուրանոցներում և ռեստորաններում։
Նրա լուսանկարները փոխանցվել են Վաշինգտոնի լավագույն բարերի բարմեններին, որպեսզի չսպասարկեն Կուպերին։