Առյուծը կերավ իր զոհին։ Իսկ հետո տեսավ, որ նա հղի էր։ Այն ինչ տեղի ունեցավ պարզապես անհավանական էր
<<Բոլորս գիտենք, որ կենդանիների և մարդու մեջ տարբերություններից մեկն այն է, որ նրանք շարժվում են ոչ թե բանականությամբ, այլ բնազդով>>․ գրում է NTD.tv։ Մարդու մտածելու և դատելու կարողությունը հնարավորություն է տալիս կայացնել տարբեր որոշումներ։
Սակայն առյուծի հետ կատարված այս դեպքը մտածելու տեղիք է տալիս շատ հետազոտողների, ովքեր ունեն այլ պատկերացումներ կենդանական աշխարհի վերաբերյալ։
Սաֆարիի մասնակիցները Ջերի Վան Դեր Վալտի գլխավորությամբ ականատես եղան մի հազվագյուտ դեպքի․առյուծը հոշոտում էր մահացած եղնիկին։
Սկզբում կարելի է մտածել, որ ոչ մի յուրահատուկ բան չկա այս ամենի մեջ։ Սակայն հետո տեղի ունեցավ անհավանական մի բան․առյուծը նկատեց, որ եղնիկը հղի էր։
Սեփական որսը խժռելիս առյուծը ներքին օրգաններում նկատեց եղնիկի մահացած պտուղը և թվում էր, որ նա ամաչում էր իր արարքի համար։
Ջերին պատմում է․
«Մենք շատ անգամներ տեսել ենք, որ առյուծները որսում են հղի զոհեր և դա նրանց չի խանգարում նրանց խժռելու համար։ Բայց այս անգամ պատկերn այլ էր։ Երբ առյուծը նկատեց չծնված պտուղը, նա զգույշ հանեց այն մոր փորից և երկար ժամանակ հոտոտում էր չծնված ձագին»։
Հետո տեղի ունեցավ մի բան, որ կենդանական աշխարհում գրեթե անհնարին էր։
Առյուծը փորձում էր փրկել չծնված ձագին։ Բայց երբ հասկացավ, որ նա մահացել է, թաքցրեց թփերի մեջ և մնաց նրա մոտ։ Կարծես պաշտպանում էր նրան։ Առյուծը դադարեց մայր եղնիկին ուտելը։
Ջերին շարունակում էր պատմել․
«Նա շատ զգույշ և մայրական սիրով տարավ ձագին թաղելու։ Թփերում նա մի քանի անգամ քթով փորձում էր ստուգել, արդյոք նա ողջ է, թե ոչ»։
Առյուծը դեռ երկար ժամանակ նստած էր մահացած եղնիկի մոտ։ Նա իրեն մեղավոր էր զգում հղի եղնիկի մահվան մեջ։
Այս անհավանական դեպքը ցույց տվեց, որ կենդանիները նույնպես զգում են կարեկցանք։ Այդիսկ պատճառով մենք շատ մեծ հարգանքով պետք է վերաբերվենք կենդանիներին։