Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

Առաջիկա խորհրդարանում մականունավորների թիվը կնվազի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով ՀՀԿ–ում ամենևին էլ անհանգստություն, տագնապային կամ խուճապային իրավիճակ չկա, իսկ կուսակցության ներսում առկա ակտիվությունը երկրում սպասվող համապետական ընտրություններով է պայմանավորված:
«Նախընտրական պրոցես է, որի ընթացքում մեկը կարող է անդամագրվել կուսակցությանը, մյուսը դուրս գալ կուսակցությունից: Կյանքը վերջին հաշվով՝ կյանք է ու նաև շարժում է: Քաղաքականությունը նույնպես շարժում է և այդ շարժման ընթացքում կարող են մարդիկ փոխել իրենց գաղափարները, ընկալումները և նույնիսկ շահերը: Այնպես որ ես չեմ կարծում, որ այս առումով խիստ անհանգստանալու կարիք կա»,– «Փաստի» հարցերին ի պատասխան ասաց Մ. Մինասյանը:
Նա վստահ է, որ ՀՀԿ–ն հանրության վստահությունը շահելու համար ամեն ինչ անում է, որ ավելի կազմակերպված և նպատակային գործողություններ իրականացնի: Բացի այդ, շահագրգռված է նաև, որ իր կողմից կատարած աշխատանքները լիարժեքորեն ներկայացնի հանրությանը:
Հասարակական քաղաքական ներկայացուցիչների կողմից ՀՀԿ առաջնորդի նախընտրական քայլերի մասին ներկայացվող թեզերն ու սցենարները քաղաքական գործչի կարծիքով մի բաժակ ջրում փոթորիկ սարքելուն է նման: Հարցին, թե ընտրողները Մկրտիչ Միասյանին կտեսնեն արդյոք ապագա խորհրդարանում, ՀՀԿ–ական պատգամավորն ասաց, որ ինքը բացահայտ հայտարարել է` ոչ միայն հիվանդագին ամբիցիաներ չունի, այլև լավ պատկերացնում է, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև՝ վերջ:
«Իմ տեղը բոլորը գիտեն և եթե այս տարիքում ու այսքան փորձով ես պետք եմ խորհրդարանում՝ խնդրեմ: Ուրիշ տեղ եմ պետք, նորից՝ խնդրեմ: Բայց կարծում եմ, որ կուսակցությունը և հատկապես Ազգային ժողովը որոշակի թարմացման կարիք ունի: Նոր շունչ, նոր էներգիա և նոր նախաձեռնողական աշխատանք է հարկավոր իրականացնել, սակայն այս ամենը հարկավոր է ներդաշնակեցնել հմտությանը, փորձին և կուսակցության արժեհամակարգը կրելու հետ, որի մեջ նաև իմաստնության տարրեր կան: Այդ ամենն իրար հետ ավելի արդյունավետ կգործի և ավելի մեծ օգուտ կբերի և՛ Ազգային ժողովին, և՛ պետական կառավարման համակարգին»,– ասաց փորձառու և հմուտ քաղաքական գործիչը:
Մ. Մինասյանի կարծիքով առաջիկա խորհրդարանում ավելի շատ ոչ թե մականունավորներ կլինեն, այլ՝ քաղաքական դեմքեր: Նա նաև վստահ է, որ իր հարազատ կուսակցությունն իր աշխատանքներն այնպես կկազմակերպի, որ ժողովրդի հետ անկեղծ և ազնիվ խոսելով շահի ընտրողների վստահությունը:
«Եվ այդ ձայները կլինեն այնքան, որ Հանրապետականը ընտրություններից հետո կկարողանա այլ քաղաքական կուսակցությունների հետ կոալիցիա կազմելով երկրի կառավարման համակարգը լիարժեքորեն իր ձեռքում պահել»,– ասաց Մ. Մինասյանը:
Մեջբերելով երկրի նախագահի խոսքը, ԱԺ պատգամավորը վստահեցրեց, որ իշխող կուսակցությունն այնքան քաղաքական կամք ունի, որ կկարողանա նաև ընտրությունները բարձր մակարդակով իրականացնել: Դրա արդյունքում էլ՝ հետընտրական պրոցեսների ժամանակ հնարավոր կլինի արձանագրել, որ այս համապետական ընտրությունները վիճահարույց չեն եղել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: