Կառլենչի՛կ, հայաթ չիշնես, մինչև հասնեմ…ասում եմ հացավորվի, հայերենդ էլ կանես, գալու եմ ստուգեմ…
Կողքս առոք-փառոք նստած 40-ին մոտ մի կին ուշադրությունս նախ գրավեց եղունգների եռագույն լաքով…մտքումս «Կարմիր-կապույտ-ծիրանագույն»-ն էի երգում ակամա, երբ հեռախոսը զանգեց… իմ չէ, նրա՛ հեռախոսը… …հիմա էլ ուշադրությունս տարավ որպես զանգ ընտրված երաժշտությունը՝ հիմնը հայոց… …մտածում եմ «ալո»-ի կամ «այո»-ի փոխարեն երևի կասի Որմիզդուխտը լսում է…բայց….:) …զանգողը չգիտեմ՝ ինչ է հարցնում, կարևոր էլ չէ դա, տիկինը պատասխանում է.
— Մարշրուտնու մեջ լռված եմ…քո մոտ ի՞շշշ կա, տոշշշնիյա՞ սաղ…հացավորվե՞լ ես… Հիմնը մի կողմ, հիմնահատակ պապանձվում ենք բոլորս…
Չէ՛, բան չեմ ասում ես, լեզու է, ժարգոն, լեզվական համեմունք ի վերջո, ու ՛՛դաժե՛՛ նորմալ է, որ երբեմն-երբեմն ըստ հարկի կիրառվի ժարգոնային կամ օտար բառն ու արտահայտությունը…բայց… ….սոսկալին գիտեք ո՞րն է…. զանգողը երեխան է, դպրոցահասակ երեխան, ում տիկինը որպես մայր անգամ հեռախոսով սաստում-դաստիարակում է.
-Կառլենչի՛կ, հայաթ չիշշշշշնես, մինչև հասնեմ…ասում եմ հացավորվի, հայերենդ էլ կանես, գալու եմ ստուգեմ… Դաաաաա՜, գնալու է ստուգի փաստորեն….ու հենց հայերենը, գրողը տանի… Հ.Գ…Հացավորվելը չգիտեմ…քիչ ա մնում մարդ լացավորվի… /Մերի Աբգարյան/