Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Legal

«Սետկայա սարքել… » «Կիրովականցի Վաղոն» քրոջ պատիվը պահելու համար դանակի 22 հարվածով սպանել է նրա սիրեկանին

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վաղինակ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

1991 թվականին ծնված Վաղինակ Դ.-ն մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի մոտ 22 վնասվածքներ է հասցրել, ինչի հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:

2015 թվականի հունիսի 3-ին բազմաթիվ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ազատ Ա.-ն հասցրել է ոստիկաններին տեղեկացնել, որ իրեն վնասվածքները պատճառել է «Կիրովականցի Վաղոն»:

Վաղինակ Դ.-ն հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ նրա քույրը երկու երեխաների հետ Ռուսաստանում գտնվող ամուսնուց հեռացել, Երևանում ապրել է գործով տուժող Ազատի, նրա կնոջ ու երեխաների հետ:

Ազատը, ըստ դատական ակտի, ՌԴ Արխանգելսկ քաղաքոմ բնակվող Լ. Դ.-ի հետ ծանոթացել էր 2014 թվականին սոցիալական կայքի միջոցով: Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները վերածվել էին սիրային հարաբերությունների: Երեխաների հետ Ռուսաստանից առանց ամուսնու վերադառնալով՝ Լ.Դ.-ն այդ մասին տեղեկացրել էր ոչ միայն իր ընտանիքին, այլև Ազատին:

Վերջինս, ինչպես Լ. Դ.-ի հարազատները, նույնպես գնացել է օդանավակայան, դիմավորել է Լ. Դ.-ին, ով երեխաներին ծնողների հետ ուղարկել է Վանաձոր, ինքը մնացել է Ազատի մոտ՝ նրան ներկայացնելով որպես իր ընկերուհու ամուսին: Որոշ ժամանակ անց Լ. Դ.-ն Երևան է տեղափոխել նաև երեխաներին՝ բոլորը բնակվել են Ազատի ընտանիքի հետ:

Շուտով Ազատը սկսել է ճնշել Լ. Դ.-ին, վախեցնել երեխաներին, սպառնացել է վերացնել նրա ընտանիքը, սպառնացել է, թե Թուրքիայի տոմս է առնելու, նրան ուղարկելու է Թուրքիա՝ մարմնավաճառության…

Վաղինակի քույրը երեխաների հետ հեռացել է Ազատի տանից, գնացել է հայրական տուն:

Դատարանում ամբաստանյալի քույրն ակնարկել է, թե Ազատի կողմից ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության, ժամանակին իրավապահներին չի դիմել, որովհետև վախեցել է իր ընտանիքի, երեխաների, իր կյանքի ու անվտանգության համար:

Նա դատարանում հայտնել է, թե ինքն իմացել է, որ հունիսի 3-ին եղբայրն ու Ազատը պիտի հանդիպեին: Վերջինս իրեն խայտառակող լուսանկարներ ուներ, ցանկանում էր դրանք ցույց տալ եղբորը. «Եթե եղբայրս չաներ, ես էի անելու, էդ աստիճանի ինձ հասցրել էր»,- դատարանում ասել է ամբաստանյալի քույրը:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Վաղինակ Դ.-ն ասել է, թե չի ցանկացել Ազատին սպանել, նրան դանակով հարվածել է՝ պատժելով իրեն խաբելու, «կեղտոտ ձևով իր օջախ մտնելու» համար… Ազատն իր «մաքուր ընտանիքը շփոթել էր կեղտոտ ընտանիքի հետ»… Վաղինակը պնդել է, թե Վանաձորից Երևան էր եկել միայնակ՝ առանց ընկերների… Նա հայտնել է, թե Ազատին դանակով հարվածել է այն բանից հետո, երբ նա իրեն ցույց է տվել քրոջ մերկ լուսանկարները…

Դանակով բազմաթիվ վնասվածքներ ստացած Ազատը, որ հաղթանդամ տղամարդ էր, ըստ ականատես վկաների, գոռացել է. «Տղերք, հասեք, զանգեք սկոռի, մորթեցին ինձ դրանք…»: Իսկ հիվանդանոցի վերելակի մեջ, ըստ ականատես վկայի, Ազատը, շնչակտուր լինելով խնդրել է. «Մեռնում եմ, փրկեք, մեջքս, պոչկաներս սետկայա սարքել»… Նաև ասել է. «Վախ, Վաղո»… Նա ասել է, որ Վաղոն կիրովականցի է, ասել է, թե ում տղան է նա…

Նախաքննության ավարտին Վաղինակին առաջադրված էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանքը, միայն թե՝ «գործով չպարզված անձանց» փոխարեն կոնկրետ Վաղինակի երկու ընկերների անուններ էին՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի: Վերջիններս մի քանի ամիս կալանքի տակ են պահվել, սակայն քրեական հետապնդման մարմինը գործուն ապացույցներ չի կարողացել ձեռք բերել նրանց մասնակցության վերաբերյալ, հիշյալ անձինք բաց են թողնվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դատարանում մեղադրող դատախազի կողմից մեղադրանքի ծավալը փոխվել է այն առումով, որ Վաղինակ Դ.-ն ամեն դեպքում սպանությունը կատարել է երկու այլ՝ չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Դեպքի վայրից Վաղինակի հետ երկու այլ փախչողների տեսնելու վերաբերյալ նախաքննական ցուցմունքներում հայտնել էին մի քանի վկաներ…

Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է գնահատել, որ «Վաղինակ Դ.-ի կողմից, նրա մեղավորությամբ, մի խումբ անձանց կողմից տուժող Ազատ Ա.-ին դիտավորությամբ կյանքից զրկելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին»:

Դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալի և նրա շահերի պաշտպանի պնդումները, թե Վաղինակը սպանությունը կատարել է միայնակ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Հանցագործության կատարման պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չգտնվելը հիմնավորված է նաև դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի՝ Վաղինակ Դ.-ն դեպքի պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի էր առել տուժողի վարքագծի հակաբարոյականությունն ու հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը: Դա, ըստ դատական ակտի, արտահայտվել է դեպքին նախորդող ժամանակահատվածում «ամբաստանյալի ու նրա քրոջ նկատմամբ տուժողի դրսևորած հակաբարոյական վարքագծով, ինչից դրդված՝ ամբաստանյալ Վաղինակ Դ.-ն, կողմնորոշված լինելով իր ընտանիքի պատիվը բարձր պահելու միտումով և գտնվելով հուզական լարվածության վիճակում, մի խումբ անձանց հետ միասին ապօրինաբար կյանքից զրկել է տուժողին»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: