Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Politics

Կարեն Ճշմարիտյանի կարծիքով կոռուպցիան խոր արմատներ ունի, և այն վերացնելը հեշտ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին էկոնոմիկայի նախարար, նախկին ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի կարծիքով՝ օրենքների կիրառման առումով կառավարությունը մշտապես էլ խնդիրներ և՛ ունեցել է, և՛ ունի: Դրանք չեն լուծվում օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառների հետևանքով:
«Դա բազմաթիվ գործոններով է պայմանավորված, սկսած ներքին անկազմակերպվածությունից, վերջացած այլ խնդիրներով: Համեմատության համար նշեմ, որ օրինակ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը մեզ մոտ ընդունվել է 2000 թ.–ին, իսկ Ֆրանսիայում՝ Նապոլեոնի ժամանակ: Այսինքն՝ նրանք 200 տարվա փորձ ունեն, իսկ մենք՝ 15»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:
Անշուշտ հարց է ծագում, թե օրենքի տարիքն ինչ կապ կարող է ունենալ դրա կիրառման հետ, քանի որ վերջինն ավելի շատ ցանկությունների դաշտից է: Եվ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ մեզ ևս 200 տարի է պետք ներկայի կիսաֆեոդալական հասարակարգից զարգացած կապիտալիստականին անցնելու համար: Աշխարհից 200 տարով հետ չմնալու համար հարկավոր է օր առաջ գործի անցնել և դարակներում փոշիների մեջ կորած օրենքները կյանքի կոչել, որպեսզի ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, անկախ քավորսանիկական իր կապերից, կարողանա լիարժեք պաշտպանել իր իրավունքները: Հակառակ դեպքում՝ սայլը երկար ժամանակ դեռ մեխված կմնա նույն կետում:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Ճշմարիտյանի կարծիքով՝ հատվածային մոտեցում ցուցաբերելով դժվար է դրա դեմ արդյունավետ պայքարել, քանի դեռ չեն վերացել դրանք ծնող պատճառները:
«Պետք է նախ կոռուպցիայի մոտիվացիաները վերացնել, որը շատ ավելի խորն է: Այն ունի և՛ ավանդական հիմքեր, որոնք գալիս են նախկին համակարգից, և՛ էթնիկ–հոգեբանական հիմքեր, և՛ տարածաշրջանային խնդիրներով պայմանավորված հիմքեր: Դրանք այնքան բազմաթիվ են, որ միայն կենտրոնանալով այս կամ այն համակարգի կատարելագործման վրա, կոռուպցիայի խնդիր չենք կարողանա լուծել»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:
Բացի այդ, կոռուպցիայի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ բոլոր համակարգերը հավասարապես իրենց բացասական և դրական լուման ունեն այդ երևույթների ձևավորման ժամանակ, ասում է նախկին պատգամավորը, քանի որ ուզենք, թե չուզենք սոցիալ–տնտեսական համակարգերը միմյանց այնքան շաղկապված են, որ բարդացնում են նման խնդիրների հաղթահարումը:
Ըստ Ճշմարիտյանի՝ երկրի առջև ծառացած առաջնային խնդիրների լուծման համար նախ հարկավոր է նորարարական տնտեսության կառուցման հայեցակարգն ընդունել, որը կօգնի երկիրը տնտեսական ծանր իրավիճակից դուրս բերել:
«Այդ հայեցակարգը կա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, և կարծում եմ, որ այն շատ արագ պետք է օրենքի ուժ ստանա: Հակառակ դեպքում մենք հետ կմնանք համաշխարհային պրոցեսներից: Մենք ինչո՞ւ 90–ականներին հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մեզ մոտ արտադրած ապրանքը աշխարհին պետք չէր, որովհետև Սովետական Միությունը մի տեխնոլոգիական ցիկլ հետ էր ամբողջ աշխարհից: Եվ երբ սահմանները բացվեցին և ազատ շուկա կոչվող ծով դուրս եկանք, մենք այնտեղ լողալու ո՛չ հմտություններ ունեինք, ո՛չ էլ հնարավորություն, քանի որ ոչ մեր բիզնեսներն էին պահանջված, ոչ էլ մեր տեխնոլոգիական նվաճումները»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:
Իրականում, ֆունդամենտալ գիտությունից մինչև ապրանքի սպառում հարկավոր է 5 փուլանոց ճանապարհ անցնել: Ներկայի տեխնոլոգիական դարաշրջանում այդ փուլերի առևտրականացումը պետք է նորարարական համակարգերի միջոցով իրականացնել, որն էլ հենց ընկած է նշված հայեցակարգի հիմքում:
Կ. Ճշմարիտյանի կարծիքով՝ դեռ ժամանակ կա «Հարկային նոր օրենսգիրքը» հասարակությանը հուզող հարցերի տեսանկյունից վերանայելու և ընդհանուր տնտեսական զարգացման հայեցակարգին հարմարեցնելու համար: Ուստի այն դեռ որոշակի փոփոխությունների կենթարկվի:
«Համենայն դեպս, կառավարությունն ամենաշահագրգիռն է, որպեսզի տնտեսությունը զարգանա: Եվ այդ առումով հուսով եմ, որ մոտեցումները կլինեն այնպիսին, որ բիզնես միջավայրն ավելի ազատ ու ավելի մրցակցային կդառնա: Կառավարության հայտարարությունները, խոստումները, մոտեցումները, կարծես թե, դրան են տանում»,– ասաց Կ. Ճշմարիտյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: