Նորանշանակ պաշտոնյայի՝ 14 միլիոնը գերազանցող դրամական միջոցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը, ով հունվարի 17–ին է նշանակվել այս պաշտոնում, օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Անահիտ Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «MAZDA 2» մակնիշի ավտոմեքենա: Իսկ իր դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունվարի 17–ի դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ և 30 հազար ամերիկյան դոլար:
Դե իսկ հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում Սարգսյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից և կազմել 309 հազար դրամ:
Նշենք, որ սա իր առաջին պետական ոլորտում զբաղեցրած պաշտոնն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: