Մահացել է հայտնի քաղաքական գործիչը. Նրա հուղարկավորությանը մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Անդրեյ Կառլովը ծնվել է 1954 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում: Ըստ անձնական նկարագրության. «Ես մեր ընտանիքի երրորդ սերունդի ներկայացուցիչն եմ, ով աշխատում է դիվանագիտական ծառայությունում: Իմ պապիկը 1922 թվականին աշխատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ): Ես մեծացել եմ դիվանագետների ընտանիքում, և իմ ծնողների օրինակը իմ համար մեծ նշանակություն է ունեցել»:
2016 թվականի դեկտեմբերի 19-ին մահացել է Անկարայի ժամանակակից արվեստի Կենտրոնի ցուցահանդեսի բացման ժամանակ, իր վրա մահափորձ կատարելու արդյունքում:
Հենց այդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հրամայեց Կառլովին ներկայացնել պետական մրցանակի և առաջարկ կատարել նրա հիշատակի հավերժացման համար: Պուտինի խոսքերի համաձայն, Կառլովը եղել է «հիասքանչ դիվանագետ», «շատ ինտելիգենտ, մեղմ և բարի մարդ»: