Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
Socity

Տեսել է, որ կնոջ մեջքը բաց է, ինքն էլ իր խելքով մտածել է, որ իմ խաթեր է կնիկը մեջքը բաց հագնվում.Արարատում խանդի հողի վրա ամուսինը փորձել է սպանել հարևանին

Արարատի մարզի Այնթապ գյուղում ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Արթուր Սոբչենկոն իր կնոջը` Մ. Կ.-ին և հարևանությամբ ապրող Գ. Ա.-ին կասկածել է դավաճանության մեջ:

Խանդի զեղումներն այնքան են խորացել, որ Արթուր Սոբչենկոն նախ ծեծի է ենթարկել կնոջը, ապա զայրացած վիճակում հրազենը ձեռքին այցելել հարևանին և կրակոց արձակել նրա ուղղությամբ: Գ. Ա.-ը ծանր վիրավորում է ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Գործը հասել է դատարան: Նախ նշենք, որ ամուսինները գյուղում անասնապահությամբ էին զբաղվում. կինը կթվորուհի էր, ամուսինը` անասնապահ:

Կալանավորված Արթուրը տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ պատմել, որ դեպքի օրը տուժողի հետ սեղան են նստել, հաց կերել, խմել: Սակայն կերուխումն ընդհատվել էր, երբ՝ «Տեսա, որ կնկաս մեջքը բաց էր, կասկածեցի, որ մի բան էն չի, հետո փող տվի, գնաց խանութ, կնկաս հետ կռիվ արեցի, ասեց` տենց բան չկա, ես էլ զենքը վերցրի, խփեցի»:

«Անուղեղի մեկն է, դանակահարության համար մի անգամ արդեն չորս տարով նստել էր, երեւի սիրտը էլի բերդ ա ուզել: Իսկ ավելի կոնկրետ՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեսել է, որ կնոջ մեջքը բաց է, ինքն էլ իր խելքով մտածել է, որ ես եմ ասել, ավելի շուտ՝ իմ խաթեր է կնիկը մեջքը բաց հագնվում: Մտածել է, որ ես ու կնիկը, դե ոնց ասեմ՝ քույրս, իբր իրար հետ ենք, էլի: Ես չհասկացա էլ, թե ոնց վայրկյանների ընթացքում էդ ամեն ինչը եղավ. էրեխեքի, կնկա ներկայությամբ կրակեց վրաս: Նստած հաց էինք ուտում, գնաց, հրացանը բերեց ու կրակեց»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ավելի վաղ ասել էր տուժողը:

Եվ այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանի, Արթուր Սոբչենկոյին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել նրան 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Արթուր Սոբչենկոյից հօգուտ հարևանի պետք է բռնագանձվի 300 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման գումար: Իսկ որսորդական-սպորտային ակոսափող հրազենը՝ թվով 17 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներով, պետք է հանձնվի ՀՀ ոստիկանության տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Արթուր Սոբչենկոն միջնորդում է վերանայել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արթուր Սոբչենկոն 2003թ.-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել կնոջ հետ, 2014թ. մարտ ամսից նրա ու չորս անչափահաս երեխաների հետ համատեղ բնակվել Արարատի մարզում, ֆերմայի տարածքում, որտեղ վարձավճարով զբաղվել է անասնապահությամբ: Հարևանությամբ բնակվել և անասնապահությամբ ու հողագործությամբ է զբաղվել նաև Գ.-ը, վերջինիս ու Ա.Սոբչենկոյի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, նրանք հաճախակի են միասին հաց կերել, խմիչք օգտագործել:

Արթուր Սոբչենկոն մի քանի անգամ հարևանին ու կնոջը միասին տեսնելով անասնագոմում, կասկածել է վերջինիս հավատարմությանը ու սկսել անհիմն ենթադրել նրանց միջև հնարավոր սիրային հարաբերությունների մասին: 2015 թվականի մայիսի վերջերին Ա.Սոբչենկոն այդ մասին խոսակցություն է սկսել Գ.-ի հետ՝ ասելով, որ կինն ընդունակ է իրեն դավաճանել և հարցրել է հարևանին նրանց հարաբերությունների մասին: Վերջինս հայտնել է, որ իրենց միջև սիրային կապ չկա և փորձել է վստահեցնել, որ երբեք իրեն թույլ չի տա նման կապ հաստատել կնոջ հետ, սակայն Ա. Սոբչենկոն շարունակել է անհիմն խանդել կնոջը: Ա.Սոբչենկոն որդու ծննդյան տարեդարձի օրը` 2015 թվականի հունիսի 22-ին` ժամը 17:00-ի սահմաններում վագոն-տնակում Գ.-ի հետ միասին ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո` ժամը 20:30-ի սահմաններում գնացել է արոտավայր` անասուններին անասնագոմ բերելու: Ժամը 21:30-ի սահմաններում վերադարձել է կիսակառույց շինություն, որտեղ շարունակելով խանդել կնոջը և նրան կասկածելով Գ.-ի հետ իրեն դավաճանելու մեջ, այդ հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապտակել նրան, որից հետո գնացել վագոն-տնակ: Այնուհետև, երբ վերադարձել է Գ.- և իր հետ բերել օղի` շարունակել են ալկոհոլային խմիչք օգտագործել: Դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել, որ այդ ընթացքում Ա. Սոբչենկոն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ հետ իրեն դավաճանելու համար ներքուստ զայրացած, ագրեսիվ պահվածք է դրսևորել Գ.-ի նկատմամբ ու, չհանդուրժելով կնոջ հետ դավաճանելու նրա հնարավոր այդ քայլը, ժամը 23:30-ի սահմաններում, կնոջ հետ իրեն դավաճանելու անհիմն խանդի շարժառիթով պայմանավորված, կիսակառույց շինության պատուհանից մուտք է գործել ֆերմայի տիրոջ կողմից օգտագործվող շինություն, որտեղ սեղանի տակից հափշտակել է վերջինիս պատկանող «ТOЗ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային հրացանը և 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտը, լիցքավորել հրացանը, որից հետո վագոն-տնակում հրազենի փողը առնվազն 120 սանտիմետր հեռավորությունից ուղղելով Գ.-ի վրա, կրակ է արձակել նրա կենսականորեն կարևոր օրգանների ուղղությամբ:

Սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կրակված փամփուշտի գնդակը դիպել է Գ.-ի կրծքավանդակի աջ շրջանին, որի հետևանքով կրծքավանդակի աջ կեսի, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով զուգորդված, աջից` 1-ին և 10-րդ կողոսկրերի կոտրվածքներով, աջ թոքի միջանցիկ վնասումով` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, /բեկորների առաջացումով/, թափանցող կույր վիրավորման ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, սակայն մահը վրա չի հասել: Դեպքից անմիջապես հետո Ա. Սոբչենկոն իր դիտավորությունը Գ.-ն ներկայացրել է որպես պատահականություն և նրա մոտ իր դիտավորությունը թաքցնելու նպատակով հայտնել է, թե իբր տեղյակ չի եղել հրացանի լիցքավորված լինելու մասին, օգնել է նրան, կանչել շտապօգնություն ու զենքը նույն ճանապարհով տարել և դրել նույն տեղը: