Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Մարզերում մահացածների անունով մահվան վկայական ստանալը՝ մեծ խնդիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է մահացած մարդկանց անունով` մահվան վկայական ստանալու հարցում բավականին լուրջ բարդություններ կան մարզերում: Հարազատները, չիմանալով նոր փոփոխությունների մասին, մահացածին հողին են հանձնում առանց նախօրոք ստացված փաստաթղթի, որից հետո գործնականում հնարավոր չի լինում մահվան վկայական ստանալ:

Մարզերի բնակիչներից շատերը չգիտեն, որ մահացած հարազատին հուղարկավորելուց առաջ, մարզային դատախազների որոշմամբ, պետք է անպայման դիահերձում իրականացվի, իսկ այդ «ծառայությունից» օգտվելու համար հարկավոր է բավականին գումար վճարել ու սպասել այնքան, որ տվյալ տարածքում մի քանի դիակ «հավաքվի»:

«Փաստ»–ին դիմած քաղաքացին, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, պատմում էր, որ հիվանդներ են եղել, որոնց մասին և՛ հիվանդանոցը, և՛ պոլիկլինիկան իմացել են, բայց քանի որ «նոր հրամանի» համաձայն դիահերձում չեն իրականացրել, նրանք էլ չեն ստացել իրենց հարազատի մահվան վկայականը:

«Ասում են, դա կապ չունի: Մահվան դեպքում պետք է միայն դատական բժիշկը դիահերձում իրականացնի, որպեսզի մահվան թուղթ կարողանանք տալ: Ո՛չ Շամշադինում, ո՛չ էլ տարածքում դատական բժիշկ չունենք: Ստիպված դատաբժշկին կա՛մ Սևանից, կա՛մ Դիլիջանից են բերում: Նրանք էլ մինչև մի երկու–երեք դիակ չի հավաքվում, չեն գալիս: Այդ պատճառով դիակներն օրերով պահում են դիահերձարանում: Բացի այդ, 70–80 հազար դրամից ավելի գումար են պահանջում դիահերձման համար, բայց տեսան, որ մարդիկ կարող է բողոքեն, գումարը իջեցրեցին 50–60 հազար դրամ»,– ասաց քաղաքացին:

Նա պատմեց, որ իր 93–ամյա հայրը նույնպես ծերունական հիվանդությունով է մահացել: Մահանալուց առաջ ինքը շտապ օգնություն է կանչել, եկել են թթվածին տվել, գնացել: Երկու օր անց հայրը մահացել է: Գործող կարգի համաձայն, նա զանգահարել է շտապ օգնության ծառայություն և տեղեկացրել այդ մասին: Շտապ օգնությունից նրան ասել են, որ քաղաքացին պետք է տեղի հիվանդանոց և ոստիկանություն նույնպես զանգահարի և մահվան մասին տեղեկացնի: Իմանալով, որ մահվան տեղեկանք տալու համար առաջարկելու են դիահերձում իրականացնել, օրերով պահելու են հոր մարմինը դիահերձարանում և դեռ մի բան էլ բավականին գումար են պահանջելու, հրաժարվել է զանգահարել հիվանդանոց:

«Մինչ հուղարկավորելը որևէ մի ատյանից չեկան: Թաղման հաջորդ օրը գնացի հիվանդանոց մահվան վկայականի հետ կապված հարցերը կարգավորելու համար, սակայն Շամշադինի հիվանդանոցի գլխավոր բժիշկը պատասխանեց, որ իրենք նման հարցեր լուծելու իրավասություն չունեն: Գնացի ոստիկանություն, դատախազություն` պարզելու, թե ինչու պետք է մահացածին անպայման դիահերձեն, նոր տեղեկանք տան: Ինձ պատասխանեցին, որ դիահերձումը պարտադիր չէ, եթե կանչ չկա, բայց արդեն մի քանի օր է ինձ մահվան վկայական չեն տալիս»,– ասաց քաղաքացին:

Նա նշեց, որ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, որտեղից իրեն տեղեկացրել են, որ եթե հիվանդի վիճակի մասին տեղեկացված են բուժհաստատությունները, ապա դիահերձում իրականացնելու պարտադրանք չկա: ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գծից» էլ առաջարկել են դիմում գրել, որպեսզի հարցն ուսումնասիրեն: Քաղաքացին վրդովված ասում էր, որ շրջաններում մարդիկ չգիտեն իրենց իրավունքները: Մարդկանց իրազեկելու հարցով որևէ մեկը չի զբաղվում: Մնացածն էլ ինչ ուզում անում են:

«Օրենքներին տեղյակ չեն նույնիսկ հիվանդանոցի աշխատակիցները: Բոլորին միայն դիահերձում են առաջարկում և դրա դիմաց բավականին մեծ գումար պահանջում: Ես դատական ճանապարհով չեմ գնալու, քանի որ Շամշադինի գլխավոր բժշկի հայրը մարզային դատավորն է: Պոլիկլինիկա էլ չեմ դիմել, քանի որ երբ մայրս մահացավ, պոլիկլինիկայում բավականին գումար ծախսեցի: Այս հարցն այսպես չենք թողնելու, բավականին մարդիկ կան, որ նույն խնդրի առջև են կանգնած և չեն կարողանում ո՛չ մահվան վկայական ստանալ, ո՛չ էլ մահվան համար տրվող նպաստը: Արդեն ստորագրահավաք ենք սկսել և դիմելու ենք բոլոր մարմիններին»,– ասաց մեզ դիմած քաղաքացին:

«Փաստ»–ը կապ հաստատեց նաև մարզային դիահերձարաններից մեկի նախկին աշխատակցի հետ, ում անունը կրկին հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Նա նույնպես հաստատեց, որ մարզերում ամեն ինչ խառնվել է իրար:

«Ծեր մարդիկ կան, խրոնիկ հիվանդներ կան, որոնց մասին բոլորն էլ գիտեն: Նրանք մահանում են իրենց հարազատների մոտ, բայց առանց դիահերձման նրանց անունով մահվան տեղեկանք չեն տալիս: Ասում են դա դատախազության որոշումն է: Կարգադրել են` դիահերձել նոր տեղեկանք տալ: Նախքան այդ որոշումը կայացնելը, գյուղերում, մասնավոր հիմունքներով դիակը մաքրողներ կային: Բայց հիմա, երբ մասսայական պահանջում են դիահերձում իրականացնել, դիակներ մաքրողները արանքից դուրս են եկել: Հիմնա մինչև դատաբժիշկը դիահերձում չիրականացնի, տեղեկանք չտա, հարազատները մահվան վկայական չեն կարողանա ստանալ: Շատերն առանց իմանալու թաղում են կատարում, հետո է պարզվում, որ չեն կարող վկայական ստանալ»,– ասաց մեր զրուցակիցը:

«Փաստ»–ն այս պահին ներկայացնում է խնդիրը, իսկ թե որտեղից և ինչու են դրանք ծագել, կիրազեկենք առաջիկայում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում