Աշակերտուհուն մահվան են դրդել համադասարանցիները.աղջկա մարմինը դպրոցի բակում հայտնաբերել է ուսուցչուհին
Երբ ուսուցչուհին հայտնաբերեց աշակերտուհուն նա դեռ կենդանի էր, բայց հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին սիրտը կանգ առավ:
Ելենա Մոնդալը Լոնդոնում Հենրիետա Բարնետի Կանանց ակադեմիայում ջանասեր ուսանողուհի էր: Նա լավ էր սովորում եւ երազում էր բժիշկ դառնալ, որն իր համադասարանցիների մեջ առաջացրել էր նախանձ եւ չարություն:
Նա ակադեմիայի բոլոր ուսանողներին համարում էր իր ընկերները, սակայն նրանք մշտապես վիրավորում էին աղջկան, ով չկարողացավ հաղթահարել իր դասընկերների վերաբերմունքը, որոշեց ինքնասպանություն գործել:
Միջադեպի հետաքննության ընթացքում Սայմոն Նորթը պարզել է, որ ամբողջ տարվա ընթացքում 14-ամյա ուսանողուհու հետ աշխատել են հոգեբանները: Ամենից շատ հոգեբանները մտահոգված էին, որ Ելենան չափազանց քիչ էր ուտում: Սակայն նրանցից ոչ մեկը չէր կարող մտածել, որ աղջիկը կարող է ինքնասպան լինել:
Ըստ հոգեբան Քեթի Ուայնհաուսի, որն աշխատում է ուսումնական հաստատությունում, դեռահասների շրջանում ագրեսիան արդիական խնդիր է այսօրվա համար: Ելենայի դեպքում կինը կարծում է, որ աղջիկը չի ցանկացել մեռնել,այլ միայն ինքնասպանություն փորձի միջոցով փոխել ընկերների վերաբերմունքն իր նկատմամբ: