Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
uncategorized

Հայաստանը ԵՏՄ–ից ամենամեծ օգուտն ունեցած երկիր. ինչպես են խեղաթյուրվում փաստերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա նշանավորվեց նաև «Միր» միզազգային հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցով։ Հարցազրույցը բավական հետաքրքիր էր, սակայն առավել ուշագրավ էին հաղորդավարի հարցերը ՀՀ վարչապետին, որոնք մեղմ ասած հենց իրենք էին խնդրահարույց։ Մասնավորապես ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության և շահեկան կողմերի վերաբերյալ հաղորդավարի հարցն ավելի շատ հիշեցնում էր քարոզչական պնդում, քան լրագրողական հարց։ Լրագրողը ուղղակիորեն, կարծես թե լուրջ հիմքեր, փաստեր ունենալով, նշում է «Հայաստանը կարծես թե միակ պետությունն է, որն ամենաշատն է շահել ԵԱՏՄ–ին անդամակցելուց», ապա նշում է անցած տարում գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճը դեպի Ռուսաստան։ Կարեն Կարապետյանն իր պատասխանում, իհարկե նշեց, թե Հայաստանում շատերը համաձայն չեն լրագրողի պնդման հետ, ապա շարունակեց պատասխանել։
Այստեղ սակայն ուշագրավ էր հենց հարցադրման տոնայնությունն ու շեշտը գյուղատնտեսական ապրանքների վրա։ Անշուշտ, 2016 թվականին շուրջ 6 անգամ աճեց Հայաստանից դեպի ԵՏՄ շուկաներ՝ հիմնականում ռուսական շուկա, գյուղապրանքների արտահանումը։ Սակայն կարծես թե սովետական հետազոտությունների և լրագրության լավագույն ավանդույթներով, այս աճը կապվում է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հետ։ Իրականությունը սակայն բոլորովին այլ է, և այս հարցում որքան էլ տարօրինակ է, Հայաստանին «օգնության» հասավ ոչ թե ԵՏՄ–ն, այլ մեր հարևան Թուրքիան, որի հետ Հայաստանի հարաբերությունները դժվար է բարիդրացիական համարել։
Բանն այն է, որ 2016–ի առաջին կեսին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումն ու ռուս օդաչուի սպանությունը ճգնաժամային իրավիճակ ստեղծեցին այս երկու երկրների հարաբերություններում։ Իհարկե, այս միջադեպը ընդամենը առիթ էր նման հակամարտության համար, քանի որ հասկանալի է, որ օրակարգում ոչ թե ինքնաթիռի խոցումն էր, այլ սիրիական հարցի շուրջ մոտեցումների տարբերությունը, սակայն սա այլ խնդիր է։ Արդյունքում դիվանագիտական հակամարտությունը տարածվեց նաև տնտեսության վրա և Ռուսաստանը նախաձեռնեց պատժամիջոցներ թուրքական ապրանքների նկատմամբ։
Իսկ այդ ապրանքների շարքում գերակշիռ տեղ ունեին գյուղմթերքները, քանի որ ռուսական և ընդհանրապես ԵՏՄ շուկայում Թուրքիան գյուղմթերքների հիմնական մատակարարներից է։ Բնականաբար թուրքական գյուղմթերքից հրաժարումը բերեց նրան, որ նման արտադրանքով միջազգային շուկաներ դուրս եկող անհատներն ու երկրները հնարավորություն ստացան այսպես ասած զբաղեցնել Թուրքիայի տեղը։ Թերևս հենց այս հնարավորությունից էլ օգտվեցին հայաստանցի գյուղատնտեսները և բավական մեծ ծավալի գյուղմթերքներ սկսեցին արտահանել ռուսական շուկա։ Արդյունքում դեպի այս շուկա գյուղմթերքների արտահանման մեծ աճ գրանցվեց։
Սակայն ինչպես պարզ է դառնում «Միր»–ի լրագրողի հարցապնդումից, ռուսական կամ ԵՏՄ–ական իրականության մեջ այս փաստը ներկայացվում է որպես Հայաստանի համար շահեկան դիրք՝ որը պայմանավորված է այս միությանը Հայաստանի անդամակցությամբ։ Կարծում ենք կարիք չկա նշել, որ վերոնշյալից պարզ է դառնում, որ այս մոտեցումը որևէ աղերս չունի իրական պատճառների հետ։ Ավելին, ներկայում արդեն ռուս–թուրքական հարաբերությունները լիովին վերականգնվել են և առավել քան բարեկամական են, սա նշանակում է, որ հայ արտադրողների համար Թուրքիան կրկին հզոր մրցակից է, որի հետ եթե ոչ անհնար, ապա չափազանց դժվար կլինի մրցելը։ Բացի այս, պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը արգելել է հայկական այս կամ այն գյուղապրանքի ներմուծումը՝ բավական անհամոզիչ պատճառաբանություններով։ Սա արդեն իսկ վկայում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ 2017–ին այլևս չեն գրանցվի 2016–ի ցուցանիշները, իսկ ԵՏՄ–ի 180 միլիոնանոց շուկայի առասպելը հերթական անգամ հօդս կցնդի։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: