Մոդելը հեռացրել է ողերն ու ատամները՝ հանուն իդեալական արտաքինի. տեսեք, թե ինչպիսին է նա կիսամերկ վիճակում (Photo)
26-ամյա վենեսուելացի մոդել Ալեյրա Ավենդանյոն, գեղեցկության հետևից սլանալով, հեռացրել է ատամներն ու ողերը։ Նա նշում է, որ բոլոր կանայք պետք է նման միջամտությունների դիմեն, որպեսզի գեղեցկացնեն իրենց մարմինը։
Ալեյրան ընդհանուր առմամբ քսան վիրահատության է ենթարկվել։
Աղջիկը մեծացրել է կուրծքը, շրթունքներն ու հետույքը։ Նա նաև լիպոկսացիա է արել, երկարացրել է վիզն ու ուղղել քթի ձևը։ Ավեդանյոն ամբողջովին հեռացրել է առողջ ատամները՝ դրանք իմպլանտներով փոխարինելով միայն այն բանի համար, որ ժպիտն իդեալական լինի։ Մոդելը լրջորեն փոխել է իր մարմինը, բայց այդքանն էլ իրեն բավարար չի թվացել, և նա սկսել է աշխատել գոտկատեղի վրա։ Ավեդանյոն օրերով կորսետ է կրել, ինչի արդյունքում սարսափելի տանջանքների է ենթարկվել և ջարդել է ողերը։