Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition
Video

Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա,իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ. մարմնավաճառ Ռիտան իրեն «էլիտար» է համարում

Հայաստանում ուրիշ ոչ մի աշխատանքով, ըստ մարմնավաճառների, ամսական 600 դոլար չես վաստակի, եթե մեջք չունես: Նառան ամսական «քնած» 600 դոլար աշխատում է, բայց՝ իր առողջության հաշվին. ներկայումս նա մի քանի սեռավարակ ունի եւ դրանց դեմ բուժվում է: Լիլոն նույնիսկ չէր հիշում, թե որերորդ դասարանում է սովորում իր տղան: Նա անգամ ժամանակ չի ունենում՝ որդուն դպրոց տանելու. տատն է տանում: 40-ամյա Օսանը հայ տղամարդկանցից զզվում է: Նա միայն պարսիկներին է իր մարմինը վաճառում: Ռիտան իրեն «էլիտար» մարմնավաճառ է համարում: Նա նախընտրում է տարիքով կլիենտների: Այս մարմնավաճառներն իրենց «էլիտար» չեն համարում: Նրանք պատրաստ են սեռական կապի մեջ մտնել անգամ 3000 դրամով: «19 տարեկան չկայի, երբ մորս ծանոթներից մեկն ինձ բռնաբարեց: Դրանից հետո բոլորից զզվում էի, ամենից շատ՝ մորիցս: Փոխանակ մայրս ինձ օգներ՝ մի բան էլ մեղադրեց, ասում էր. եթե չուզեիր՝ էդպես չէր լինի: Ես դեռ դպրոցական էի, երբ մեր տուն մեծ ձյաձյաներ էին գալիս, մորս ընկերներն էին: Էդ ձյաձյաներից բացի, ուրիշ բան իմ կյանքում չեմ տեսել»,- 20-ամյա Մառան այսպես ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դարձել մարմնավաճառ: Նա թեեւ այդ գործում դեռ սկսնակ է, բայց այժմ իր կյանքը մարմնավաճառությունից դուրս այլ կերպ չի պատկերացնում: Մառան իր հորը չի ճանաչում, նրա պատմելով՝ «Սկի մերս էլ չի իմանում՝ ումից եմ ես ծնվել: Համարյա ամեն օր մերս ասում էր՝ գնում եմ գործի, ես միայն 8-րդ դասարանում եմ հասկացել՝ որտեղ ու ինչ է նա աշխատում, դուռը դրսից փակում էր վրես, ասում էր՝ քնի, ինձ մի սպասի: Չէի էլ նկատում, թե որ ժամին էր տուն գալիս: Ըտենց, մեկից ծնված կլինեմ»: Մառան իր մոր «մասնագիտությունից» նախկինում շատ է ամաչել, հիմա իր համար մարմնավաճառությունը նույնն է, ինչ, ասենք, ինժեներությունը. «Առաջ ամենաշատը նեղվում էի նրանից, որ դասընկերներս ինձանից յան էին տալիս, հետս չէին շփվում: Ես դասերից շատ էի բացակայում, բայց մորս հեչ պետքն էլ չէր: Կամ տանը չէր լինում, կամ էլ՝ խմած-քնած էր լինում: Ինձնով, իմ խնդիրներով չէր զբաղվում»: Մառան մի քանի անգամ սիրահարվել է, փորձել է ընտանիք կազմել, սակայն ամեն անգամ, երբ սիրած տղաներին նա անկեղծորեն խոստովանել է, որ կույս չէ, որ իրեն բռնաբարել են՝ այլեւս նրան լուրջ չեն ընդունել, օգտագործել են ու դեն նետել. «Ո՞վ կսիրի բռնաբարված աղջկա՝ ոչ մեկը, ես էդ շատ լավ հասկանում եմ, հիմա, եթե ուզենամ էլ՝ ուրիշ գործով չեմ կարա զբաղվեմ: Ես հո չէի՞ ուզում մայթերին կանգնել ու էստի համեցեք անել: Ուղղակի սա միակ ձեւն ա՝ գլուխս պահելու»: Մառայից ավելի փորձառու մարմնավաճառ է Ռիտան: Նա 29 տարեկան է ու արդեն 5 տարի է՝ իր «մարմնական» ծառայություններն է առաջարկում տղամարդկանց: Թե ինչու է դարձել մարմնավաճառ՝ Ռիտան կապում է միայն ու միայն բախտի հետ: «Թախտից փախնես, հո բախտից էլ չես փախնի»,- սա նրա նշանաբանն է: Ի տարբերություն Մառայի՝ Ռիտան ոչ թե կյանքի բերմամբ է իր մարմինը վաճառում, այլ՝ փողի համար. «Առաջին անգամ ընկերուհիս տարավ իրա ծանոթ տղամարդկանց մոտ, մեկ-երկու՝ տեսա, որ ձեռս լավ փող ա գալիս, սկսեցի շուտ-շուտ գնալ: Փողի կարիքից դրդված եմ գնում, էլի, հո հավեսի համար չեմ անում»: Ռիտայի ընտանիքը ժամանակին լավ է ապրել, հանկարծ գործերը հաջող չեն ընթացել, եղբայրն է մահացել, մայրը հիվանդացել ու ընտանիքի ծախսերը մնացել է նրա վրա: Բացի հիվանդ մորից, քրոջն ու քրոջ երեխային էլ է Ռիտան պահում: Մեր հարցին ի պատասխան՝ չե՞ս ուզում ընտանիք կազմել, նա սկսեց ծիծաղել. «Ես արդեն ամուսնացած բաժանված եմ, դրանից հետո հազիվ մեկին սիրահարվել էի, լավ, խելոք տղա էր, իրա հետ ինձ իսկական կին էի զգում, բայց՝ չստացվեց, իրա ծնողները չթողեցին ամուսնանանք, ասում էին՝ իբր մաքուր չեմ»: Ռիտան իրեն «էլիտար մարմնավաճառ» է համարում, քանի որ փողոցում չի կանգնում, նա իր հաճախորդներին «որսում» է սրճարաններում: Այս մարմնավաճառուհու հետ 1 ժամ կենակցելն արժե նվազագույնը 20 հազար դրամ. «Ես էն մայթերին կանգնող բ…..երից չեմ, դրանք բոլորը մենթերի հետ են կապված: Ես իմ համար գնում եմ, կաֆեում նստում, սպասում եմ: Մարդիկ են գալիս, դե, արդեն շարժուձեւից ջոկում են, թե ով եմ, մոտենում են, խոսում են, հյուրասիրում են, գին ենք պայմանավորվում, եթե ձեռ տալիս ա՝ գնում եմ: Կլիենտի հետ ես ինձ ապահով եմ զգում՝ մենակ էն ժամանակ, երբ իմ իմացած հյուրանոցն ա տանում, կաֆեին կպած մի հատ հյուրանոց կա՝ միշտ ըտեղ եմ գնում»: Ռիտան ոչ սրճարանատիրոջ, ոչ էլ հյուրանոցի տերերի հետ պայմանավորվածություն չունի: Ըստ նրա, սրճարաններում իրեն գրկաբաց են ընդունում, որովհետեւ դրանից սրճարանի բիզնեսն էլ է մեծանում. ավելի շատ այցելուներ են ունենում: Ռիտան իր պարտնյորներին ընտրում է՝ ըստ իր ճաշակի եւ ամեն պատահածի հետ սեռական հարաբերության մեջ չի մտնում: Եթե հաճախորդն իրեն չափից դուրս լկտի է պահում՝ անկախ նրա վճարած գումարից, մարմնավաճառուհին հրաժարվում է նրան իր մարմինը վաճառել. «Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ: Մի անգամ մի հատ ջահել, ֆիրմա ավտոյով մեկը մոտեցավ ինձ, լավ էլ գին առաջարկեց, բայց զզվելս եկավ դրանից, չգնացի դրա հետ, հետո կողքի սեղանից մի հատ հավեսով ձյաձկա մոտեցավ, շատ կայֆոտ դեմք էր, քեֆս բերեց, երբ նրան ասեցի՝ ժամը մինիմում 20.000 դրամ ա, ասեց՝ էդքան չունեմ, բայց քանի որ դուրս շատ էր եկել՝ քչով էլ համաձայնվեցի»: Ռիտային ավելի շատ տարիքով տղամարդիկ են դուր գալիս: Նրա բացատրելով՝ «Նրանք փողը տալիս են, բայց ոչ մի բան չեն ուզում ինձանից, նստում ենք, զրուցում ենք, խմում ենք, կյանքից ենք խոսում՝ ժամն անցնում ա»: Ռիտան մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ եթե իրեն լավ աշխատանք առաջարկեն՝ այլեւս մարմնավաճառությամբ չի զբաղվի: Նրա պատկերացմամբ՝ լավ աշխատանքն ամսական 500 դոլարանոց աշխատավարձ ապահովող գործն է: Դրանից ցածր վարձատրությամբ նա որեւէ այլ տեղ չի աշխատի. «Արդեն սովորել եմ, ուրիշ գործ չեմ պատկերացնում, ի՞նչ պիտի աշխատեմ, որ կարողանամ էսքան փող առնեմ: Պահ ա գալիս, որ ինքս ինձանից զզվում եմ, բայց ի՞նչ անեմ, ոչ մի մասնագիտություն չունեմ: Ուզում եմ փող հավաքեմ, գոնե մի հատ փոքր խանութ բացեմ»: Այլ աշխատանք խնդրելու նպատակով Ռիտան ժամանակին դիմել է պաշտոնյաներից մեկին. «Մտել եմ մոտը, ասում եմ՝ լյուբոյ գործ կանեմ, դաժե հավաքարարի գործ էլ կանեմ: Սաղ կյանքս պատմեցի՝ հանել ա 5000 դրամ ա տալիս, ինչի՞ս ա պետք, թքած ունեմ իրա տված փողի վրա, ինձ գործ էր պետք, էն էլ ասեց՝ ոչ մի բանով չեմ կարող օգնել»: Ի տարբերություն Ռիտայի, մեզ հետ զրուցած մյուս մարմնավաճառուհու՝ Նառայի մտքով էլ չի անցել որեւէ պաշտոնյայի դուռը թակել ու նրանից աշխատանք փնտրել: Նա, բացի մարմնավաճառությունից, որեւէ այլ աշխատանքի կարիք չունի: 36 տարեկան է եւ արդեն 10 տարի է՝ այդպես է փող աշխատում. «Ամիսը քնած 600 դոլար աշխատում եմ: Ուրիշ էդ ի՞նչ պիտի աշխատեմ, որ էսքան փող ունենամ: Հավաքարա՞ր: Հենա մորքուրս աշխատում ա, մի հատ մեծ օբյեկտ ա մաքրում, օրական սվոլոչները 1000 դրամ են տալիս: Գործից հետո տուն է գալիս, ձեռները դողում են: Ամբողջ կյանքում աշխատել ա ու հիմա փող չունի, որ գոնե բժշկի գնա: Ես տենց չեմ ուզում ապրել»: Նառան մասնագիտությամբ տեխնիկ-ճարտարապետ է, բայց երբեւէ իր մասնագիտությամբ չի աշխատել: Ամուսնուց բաժանվելուց հետո նա մայրաքաղաքի ռեստորաններից մեկում մատուցողուհի է աշխատել, բայց քանի որ վաստակած գումարը նրան չի բավականացրել՝ սկսել է մարմինը վաճառել. «Ոչ կարում էի լավ ուտել, լավ հագնվել, ոչ էլ երեխա պահել»: Նառայի որդին այժմ 17 տարեկան է, սովորում է քոլեջում: Երբ հարցրինք՝ տղադ թողնո՞ւմ է, որ այդկերպ փող վաստակես, հասկանո՞ւմ է, թե դու ինչով ես զբաղվում՝ Նառան պատասխանեց. «Հիմիկվա էրեխեքն ամեն ինչ հասկանում են, բայց ճարն ի՞նչ: Ի՞նչ կարա ասի: Կարեւորը՝ իրան լավ եմ պահում, 50 դոլարանոց կոշիկ եմ առնում, էլ ուրիշ ի՞նչ պիտի աշխատեմ, որ ըտենց իրան պահեմ»: Այս մարմնավաճառի հաճախորդները հիմնականում պարսիկներն են: «Հիմա չաղացել եմ, էլ պարսիկներն ինձ չեն հավանում, ու նրանց համար հիմա պրոստը որպես գիդ եմ աշխատում: Էնքան եմ շփվել պարսիկների հետ, որ լեզուն լավ սովորել եմ, որպես թարգմանիչ իրանց հետ գնում եմ Սեւան, Գառնի»: Բացառապես միայն պարսիկ հաճախորդների համար է աշխատում նաեւ Օսանը: Նրա ծառայությունների 1 ժամը նվազագույնը 100 դոլար է. «Դրանից պակաս տան՝ չեմ գնա»: Թե ինչու է միայն պարսիկներին սպասարկում՝ Օսանն այսպես բացատրեց. «Հայերը շատ կոպիտ ու զզվելի են: Մտածում են, որ էս գործին ենք, փող են տալիս, ուրեմն ինչ ուզեն՝ մեր հետ կանեն: Իսկ պարսիկները շատ բարեհամբույր են: Մի հատ հիմնական պարսիկ կլիենտ ունեմ, ամեն Հայաստան գալուց ինձ մի բան բերում ա: Պարսիկները համ ինձ լավ են վերաբերվում, համ էլ լավ փող են տալիս: Ինձ ասում են՝ խանում Օսան, քեզ ի՞նչ հյուրասիրեմ: Նստացնում են, իրենց ձեռքով չայ սարքում ու հյուրասիրում»: Օսանը 40 տարեկան է: Նա երկու անգամ ամուսնացած է եղել, երկուսն էլ՝ անհաջող: Ամուսնալուծվելուց հետո նա ռեստորաններում երգչուհի է աշխատել, որ իր երկու տղաներին պահի: Մարմնավաճառությամբ նա կարողացել է երկուսին էլ ամուսնացնել, տնով-տեղով ապահովել, ուստի հիմա էլ չի զղջում, որ իր կյանքն այդպես է դասավորվել: Երկու տարի է՝ մարմնավաճառությամբ է զբաղվում նաեւ Լիլոն: Երկու երեխա էլ նա ունի: Լիլոյի ամուսինը գնացել է Ռուսաստան ու չի վերադարձել, ընտանիքին էլ ոչ մի բանով չի օգնել: Այս կնոջ պատկերացմամբ՝ մարմինը վաճառելուց ավելի հարմար, ավելի հեշտ ու լավ վարձատրվող աշխատանք չկա. «Սաղ կյանքս չեմ աշխատել: Ոչ մի բան ձեռիցս չի գալիս, վաճառող չեմ կարա աշխատեմ, դաժե գումարել-հանել չգիտեմ»: Առաջին անգամ մարմնավաճառության «համը» Լիլոն տեսել է 23 տարեկանում. «Սկզբում միշտ նույն մարդու հետ էի հանդիպում: Հետո սկսեցին իրա ծանոթները զանգել, տեղ հրավիրել: Ես իմ պաստայաննի կլիենտներն ունեմ: Նրանք հիմնականում տուրիստներ են»: Մարմնավաճառությունը Լիլոյի համար ժամանակավոր գործ է, նա չի պատրաստվում ամբողջ կյանքում այդպես ապրել: Նա այլ պլաններ ունի՝ «ուզում եմ գնալ Հայաստանից, ինձ էս երկիրը չի դզում»: Թե ո՞ւր է գնալու՝ ինքն էլ առայժմ չէր պատկերացնում: