Դատարանի դահլիճից ազատ արձակվեց Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանների հայրը
2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ի կողմից տրանսպորտային կեղծ կտրոններ վաճառելու գործով դատարանում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է կեղծ կտրոններ պատրաստելու գործով դատական նիստը և հրապարակվել է այս գործով վճիռը:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ դատարանի դահլիճից ազատ են արձակվել այս գործի շրջանակներում կալանավորված Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ Սամվել Բարխոյանը և Արտյոմ Գալստյանը: Տեղեկացանք, որ գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նրանց ազատազրկման է դատապարտել, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել: