Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

Խոյեր, օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպանել հանգստություն․ մարտի 28-ի աստղագուշակը

Խոյ: Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպանել հանգստությունն ու հավասարակշռությունը: Այո, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես կցանկանայիք, ստիպված եք հարմարվել բավականին անցանկալի հանգամանքների: Բայց դուք չեք կորցնում վստահությունը, որ իրավիճակը կարելի է փոխել: Դուք իրավացի եք: Պարզապես պետք է համբերատար լինել, որովհետև օրվա երկրորդ կեսին ամեն ինչ կսկսի հարթ ընթանալ: Գնումներ կատարեք երեկոյին հնարավորինս մոտ ժամերին: Որքան ուշ, այնքան հաջող կլինեն դրանք: Հաջող ընթացք կունենան նաև հնարավորինս ուշ ժամերի ռոմանտիկ ժամադրությունները: Ամուսնացած Խոյերին սպասվում է հաճելի երեկո մտերիմ մարդկանց շրջապատում:

Ցուլ: Օրը բարենպաստ է գործնական բանակցությունների, հնարավոր գործընկերների հետ հանդիպումների համար: Խելացի ինքնագովազդը կօգնի նրանց վրա լավ տպավորություն գործել: Կարելի է մեկնել ուղևորությունների, այդ թվում՝ և միանգամայն անծանոթ երթուղիներով: Սիրահարված Ցլերը կըմբոշխնեն իրենց կեսի հետ հարաբերությունների ներդաշնակությունը, իսկ նշանի ամուսնացած ներկայացուցիչները կսքանչանան ընտանեկան երջանկությամբ: Միայնակներին, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դրսում, որովհետև լավ իմաստով ճակատագրական հանդիպման հավանականությունը շատ մեծ է:
Երկվորյակ: Կարևոր գործերով ավելի լավ է զբաղվեք օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում ձեզ համար ավելի հեշտ է կենտրոնանալ խնդիրների վրա և խուսափել սխալներից: Ավելի ուշ դադարում եք ուշադիր լինել, հեշտությամբ շեղվում եք բուն խնդիրներից, թուլանում է գործնական ակտիվությունը: Այնպես որ, օրվա երկրորդ կեսին չարժե լուրջ ծրագրեր կազմել: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, ընդ որում՝ այդ վեճերի պատճառները մնացել են հեռու անցյալում և հեշտ չէ դրանք հարթելն ու վերացնելը: Ձեզ կօգնի հումորի զգացումն ու շրջապատի մարդկանց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը:

Խեցգետին: Ամեն ինչ այսօր գալիս է ձեր ձեռքից: Կարևոր է, որ ականջ չկախեք այն մարդկանց, ովքեր պնդում են հակառակը կամ փորձում են շեղել ձեզ ճանապարհից: Կարելի է ձեռնարկել աշխատանքային նոր ծրագրերի: Կարելի է այդ գործերում ներգրավել նաև հին դաշնակիցներին: Դուք հաջողությամբ լեզու կգտնեք համախոհների հետ, նրանց խորհուրդների շնորհիվ շատ արագ կհասնեք հաջողությունների: Օրը նպաստավոր է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ճիշտ է, դուք ընդգծված ռոմանտիկ տրամադրություն չունեք այսօր, բայց հենց այդ ռացիոնալիզմը կօգնի հաղթահարել երկվություններն ու տարաձայնությունները, որոնք կարող էին փչացնել տրամադրությունը:
Առյուծ: Օրվա առաջին կեսը բարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կանանց շրջապատում: Այդ Առյուծները հեշտությամբ լեզու կգտնեն գործընկերների հետ, կկարողանան ոչ ֆորմալ իրավիճակներում հաջողությամբ հարցեր քննարկել ղեկավարության հետ: Ինչ վերաբերում է մյուս Առյուծներին, ապա նրանք ևս առիթ չեն ունենա կյանքից բողոքելու, քանի որ հաջողությունների հասնելու շանսերն այսօր մեծ են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է կենսական ներուժի նվազում և ինքնազգացողության վատացում: Ձեր տրամադրության վրա, սակայն, դա չի ազդի: Դուք կպահպանեք լավատեսությունը և կենսասիրությունը, հաճույքով կշփվեք մտերիմների հետ: Պարզապես երեկոյան աշխատեք շատ չծանրաբեռնել ձեզ գործերով:

Կույս: Օրը սովորական չէ, բայց կուրախացնի ձեզ: Առաջին հերթին լավ լուրերով: Դուք կիմանաք, որ վաղուց անհանգստացնող խնդիրների լուծումը սարերի հետևում չէ, հնարավոր է՝ ստանաք նաև մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Կհարթվեն աշխատանքային հին կոնֆլիկտները: Ձեր նրբանկատությունը կօգնի հաղթահարել հակամարտությունը, որ խանգարում էր աշխատանքային նորմալ գործընթացին: Կարելի է ազատություն տալ երևակայությանը, փորձել անձնական կյանքում նոր բան մտցնել: Ձեր ստեղծագործական ներուժը բարձր է, կանխազգում եք՝ ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակներում: Այդ պատճառով էլ բոլոր փոփոխությունները օգտակար կլինեն:
Կշեռք: Ծովի մոտ լավ եղանակի սպասելու հարկ չկա: Օրը, կարծես, գործելու և վճռական գործելու համար է: Լավ են անցնում գործնական թեմաներով բանակցությունները առաջին հերթին նոր գործընկերների հետ համագործակցության շուրջ: Կա հին ֆինանսական խնդրի լուծման հավանականություն, չի բացառվում հին պարտքի վերադարձ: Մեծ է ձեր հանդեպ ոչ անտարբեր մարդկանցից լավ լուրեր ստանալու հնարավորությունը: Ճիշտ ժամանակին ձեռնարկվող քայլերը կնպաստեն անձնական կյանքում դեպի լավը փոփոխություններին: Ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չեք ունենա, դուք այսօր գերազանց մարզավիճակում եք:

Կարիճ: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Դրանից պետք է առավելագույնս օգտվել նպատակների իրագործման համար: Բայց իրավիճակն աստիճանաբար կփոխվի, ցավոք, ոչ դեպի լավը: Կեսօրին մոտ արդեն հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, որոնք հարթել դժվար թե հաջողվի: Երեկոն իր հետ կբերի ընտանեկան անհամաձայնություններ և վեճեր փողի շուրջ: Կարիճ ծնողներից կպահանջվի մեծ համբերություն՝ երեխաների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար: Իմիջի հետ կապված փոփոխություններն անցանկալի են: Դրանց արդյունքները ձեզ չեն գոհացնի, իսկ շրջապատի համար էլ դժվար թե հաճելի լինեն:

Աղեղնավոր: Ամեն ինչ լավ է, անհանգստանալու և ալեկոծվելու պատճառներ չկան: Մտահղացումները, այդ թվում՝ և ամենահամարձակ, հեշտությամբ են իրագործվում, ընդ որում՝ նույնիսկ այն դեպքերում, երբ դուք հստակ պատկերացումներ չունեք դրանց իրագործման ճանապարհների մասին: Նորարարությունները հաջողությամբ են պսակվում, փայլուն լուծումները տրվում են ժամանակին: Հեշտությամբ եք լեզու գտնում մտերիմների հետ, լավ եք հասկանում, թե նրանք ինչ են ակնկալում ձեզնից և աշխատում եք հուսախաբ չանել նրանց, ինչը ձեզ հեշտությամբ է հաջողվում: Այսօր ձեզ կհաջողվի նաև վերջ դնել ռոմանտիկ հարաբերությունները փչացրած թյուրիմացությանը:
Այծեղջյուր: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ և անհաջող գնումներ: Ցանկալի չէ բիզնեսում ներդրումներ կատարելը, օրը հարմար չէ առևտրական գործունեություն ծավալելու համար: Խորհուրդ է տրվում կենտրոնանալ ինքնուրույն աշխատանքի վրա: Ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել ձեզ կհաջողվի երեկոյան մոտ և հենց այդ ժամանակ կարելի է քննարկել ամենակարևոր հարցերը: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը չեզոք է, մտերիմների հետ տարաձայնությունները՝ քիչ հավանական: Կարելի է մեկնել նախապես ծրագրած ոչ երկար շրջագայությունների:

Ջրհոս: Օրը նպաստավոր է, նրա սկիզբը խոստանում է գործերի և համարձակ ձեռնարկների հաջող իրականացում: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ և արդյունավետ համագործակցության սկիզբ: Դուք շատ արագ եք դաշնակիցներ գտնում, անսխալ կողմնորոշվում եք անգամ այն մարդկանց հարցում, որոնց տեսնում եք առաջին անգամ: Տեղեկություններին, որոնք կստանաք այսօր, պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Դրանց մեջ կլինեն այնպիսիները, որոնք օգտակար կլինեն ձեզ: Աստիճանաբար կսկսի հասկանալի դառնալ նաև իրավիճակը, որից չեք կարողացել գլուխ հանել վերջին մի քանի շաբաթներում: Մի քանի օրից ձեզ համար պարզ կլինի, թե ինչպես պետք է վարվել:
Ձկներ: Օրվա առաջին կեսը նպաստավոր կդասավորվի նրանց համար, ովքեր ծրագրել են զբաղվել երևակայություն, ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործերով: Սահմանափակվածությունը ճնշում է, շատ Ձկների նեղ է թվում իրենց կյանքի սովորական շրջանակը: Օրվա երկրորդ կեսին կարելի է անցնել գործնական բանակցությունների, աշխատանքային և ֆինանսական ակտուալ խնդիրների քննարկման: Օրվա այս ժամանակահատվածը նպաստավոր է կառուցողական երկխոսության համար: Ուշադրություն դարձրեք հակառակ սեռի հետ ձեր հարաբերությունների զարգացման ընթացքին: Դուք այսօր հակված եք կրկնելու այն սխալները, որոնք քանիցս հանգեցրել են որոշակի խնդիրների: Ժամանակն է սրբագրելու այդ պահվածքը: