Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Լևոն Խալիկյան. «Չփորձարկված գազաբալոնով մեքենան չի լիցքավորվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է նախորդ տարվա ստուգումների արդյունքները և արձանագրել, որ 2017 թ. ընթացքում շուկայահանված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի թիվը հասել է 1808–ի, ինչը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31%–ով:

Տեսչական մարմինն արձանագրել է, որ իրազեկման աշխատանքների և ստուգումների արդյունքում ապրանքների որակի համապատասխանության գնահատման անհրաժեշտությունը շատ տնտեսվարողների համար օրակարգային հարց է դարձել։

Նախորդ տարի տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում և խախտումների բարձր ցուցանիշ արձանագրել ԱԳԼՃԿ–ների՝ 100%, սինթետիկ հիմքով լաքեր և ներկերի՝ 89%, խաղալիքների՝ 83%, օծանելիքակոսմետիկական և լվացող–մաքրող միջոցների՝ 80%, ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի՝ 67% ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, ստուգում իրականացվել է 197 տնտեսվարողների շրջանում, 161–ի մոտ (81,7%) հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ 2017 թ. տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 23 մլն դրամ։

Արձանագրված խախտումները հիմնականում համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության, մակնշման, չափագիտական նորմերի առումով են։ ԱԳԼՃԿ–ների պարագայում խախտումները գազի բարձր ճնշմամբ լիցքավորելու և խորանարդ մետրով վաճառելու հետ են կապված։

Այսօր Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե մշակվել է օրենսդրական նախագիծ, որը ենթադրում է գազաբալոնները պարտադիր փորձաքննության ենթարկել և հին բալոններ չգործածել:

Եթե ԱԳԼՃԿ–ն լիցքավորի ավելի քան 200 խմ մթնոլորտային ճնշում գազ կամ լիցքավորի փորձաքննություն չանցած գազաբալոն, ապա կտուգանվի 1 միլիոն դրամով: Այս ամենը արձանագրված է շրջանառության դրվող նախագծի մեջ, մինչդեռ գործող կանոնակարգով սահմանված է 10 անգամ ավելի թույլ պատիժ՝ 100 հազար դրամ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ինքն է առաջարկել տասնապատկել տույժի չափը:

«Մենք ձեռնամուխ ենք եղել օրենսդրական փոփոխության, ըստ որի՝ մեքենան չի կարող լիցքավորվել, եթե գազաբալոնը փորձաքննություն անցած չէ: Չփորձարկված բալոնի դեպքում մեքենան չի լիցքավորվի: Դա երևալու է օնլայն: ԱԳԼՃԿ–ներում ներդրվող համակարգի միջոցով հնարավոր է լինելու պարզել՝ մեքենան տեխզննում անցել է, թե՝ ոչ, գազաբալոնը փորձաքննություն անցել է, թե՝ ոչ: Մյուս կողմից՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ 200 մթնոլորտային ճնշումից բարձր ճնշում չի լիցքավորվելու»,– նշել է Խալիկյանը:

Բացի այդ, Խալիկյանը գազի՝ խորանարդ մետրով վաճառքը, կիլոգրամի փոխարեն, մեքենայություն է համարում: Ըստ նրա՝ խորանարդ մետրով վաճառելու դեպքում, արհեստականորեն բարձրացնելով գազաբաշխիչ համակարգի ջերմաստիճանը, տնտեսվարողները կարողանում են իքս ծավալի բալոնի մեջ ավելի շատ գազ լիցքավորել, կամ ցույց տալ, թե այնտեղ այդքան է, քանի որ գազը բարձր ջերմաստիճանի պայմաններում ընդարձակվում է: Ւնչ վերաբերում է բենզինի ու դիզվառելիքի շուկային, ապա այստեղ խախտումները վերաբերում են կա՛մ ռեգուլյար տեսակի բենզինի՝ պրեմիումի անվան տակ վաճառքին, կա՛մ թերլցմանը:

Լևոն Խալիկյանը նաև նշեց, որ խաղալիքների շուկայում էլ վերջին անգամ հինգ տարի առաջ են վտանգավոր ապրանքներ հայտնաբերվել: Նախորդ տարի հայտնաբերվել են բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր խաղալիքները վաճառել են առանց որակի հավաստագրի ու հայերեն մակնշման:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում