Հայ զինվորները լեզգինկա են պարում (տեսանյութ)
Մարտունիում հայ զինվորները պարում են լեզգինկա... Տեսանյութը լայն արձագանք է գտել համացանցում՝ չնայած եղել են օգտատերեր, որ հարցրել են, թե «Ինչո՞ւ պետք է հայ զինվորը լեզգինկա պարի», ոմանք էլ կարծիք են հայտնել, որ «քոչարին ավելի լավ կնայվեր...»:
Հիշեցնենք, որ լեզգինկան Աղվանք պետության 26 ցեղերից մեկի՝ լագերի (ներկայումս հայտնի են որպես լեզգիներ) ազգային պարն է: Հետագա դարերում այն լայն տարածում է գտել կովկասյան այլ բնիկ և երկվոր ցեղերի մոտ՝վրացիներ, ավարներ, թաթեր, օսեր, աբխազներ, չեչեններ և այլն։
Տեսանյութը՝ asekose.am-ից: