Իմ ասածն այն չէ, որ ղարաբաղցին վատն է....«Կապույտ մազերով աղջիկը» նոր մանրամասներ է ներկայացնում
Համացանցում երեկվանից բուռն քննարկվում է Ստեփանակերտում ապրող և աշխատող Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի հարցազրույցը, որում նա հայտնում է, թե փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկան ու ենթարկում ֆիզիկական և հոգեբանական ճնշման։ Ըստ Ասյայի՝ առանց բացատրության իրեն մի քանի անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ապտակել են, հայհոյել և սպառնացել։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել նաև Ասյայի ընկերուհին։ Ասյան պատմել է, թե իրեն ասել են՝ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։ Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմել է գլխավոր դատախազություն։