Կինը թունավորել է սեփական սեռական օրգանը, որպեսզի սպանի իր ամուսնուն. Բայց հետևանքները ավելի «հետաքրքիր» եղան
Բրազիլացի կինը ձերբակալվել է ամուսնու սպանության փորձի համար: Նա իր սեռական օրգանը պատել է թույնով, որպեսզի կենակցելիս այն սպանի ամուսնուն: Այս տարօրինակ սպանության փորձը տեղի է ունեցել Սաո դե Ջոսե Պրետոյում: Ամուսինը նշում է, որ սեքսով զբաղվելիս տարօրինակ հոտ է զգացել նրա հեշտոցից, որն էլ ստիպել է մտածել, թե կինը հիվանդ է: Նա անհապաղ կնոջը տարել է հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները ախտորոշել են, որ կնոջ սեռական օրգանը թունավորված է: Ի դեպ՝ թույնը այնքնա ուժեղ էր, որ կարող էր սպանել և՛ ամուսնուն, և՛ կնոջը. հայտնում է Tvi24 լրատվականը: Ախտորոշումից հետո կինը խոստովանել է իր հանցանքը: Պատճառը հավանաբար եղել է այն, որ կինը բազմիցս դիմել է ամուսնալուծության համար, ինչին ամուսինը դեմ է եղել և չի ստորագրել ապահարզանի թղթերը: Jezebel կայքը նշում է, որ սեփական սեռական օրգանը թունավորելը ամենահիմար միտքն է, քանզի այն ընդունակ է սպանել ոչ միայն զուգընկերոջը, այլ նաև հենց թունավորողին: