«Մենք այրվnւմ ենք. մնաք բարnվ» . ահա թե ինչ են գրել Կեմերnվում երեխաներն իրենց ծնnղներին
Անհետ կորածների ցուցակում է 13-ամայ Մարիա Մարոզը, ով հենց հրդեհի ժամանակ իր ինստագրամում գրել է. «Մենք այրվում ենք, հնարավոր է, մնաք բարով»:
Մեկ այլ երեխա իր սոցցանցի էջում գրել է. «Սա վերջն է»: Նա նույնպես որոնվում է որպես անհետ կորած:
Անհետ կորածների ցանկում են միանգամից 8 երեխա Տրեշեվսկայի 5 «А» դասարանից
Երեխաները եկել էին քաղաք իրենց ուսուցչուհու հետ` ֆիլմ դիտելու
«Ես սիորւմ եմ իմ համադասարնցիներին, նրանց հետ շատ ուրախ է» գրել է Վիկա Պոչանկինան իր սոցցանցի էջում:
Պատահարից անմիջապես հետո Վիկա զանգել է մորաքրոջը և պատմել, թե ինչ է եղել
«Նա ասում էր, որ այրվում է ամեն ինչ, դռները փակ են կինոթատրոնի, չեմ կարողանում դուրս գալ, շնչել չեմ կարող»
ես նրան ասում եմ. «Շորերդ հանի, քիթդ դրանցով փակի», նա ասում է. «Ասա մյարիկին, որ ես նրան շատ եմ սիրում, բոլորին փոխանցի, որ նրանց ատ եմ սիրում»: Դրանից հետո հեռախոսն անջատվել է:
Անհետ կորել են 31-ամյա Ստանիսլավ Արխիպենկոն 5-ամյա դստեր հետ