Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Lifestyle

Կենդանակերպի նշաններ, որոնք շատ բարդ ճակատագիր ունեն. Ահա, թե ովքեր են մտնում նրանց մեջ

1. Խոյ։ Խոյերի կյանքը բարդացնող գլխավոր խնդիրը նրանց կատեգորիկ լինելն է։ Նրանք կարող են չափազանցնել աննշան խնդիրները, որոնց լուծման տարբերակները պարզ չեն տեսնում։ Մտերիմներն ու հարազատները միանգամից չեն շտապում Խոյերին օգնություն ցուցաբերել, քանի որ բազմաթիվ անգամներ բախվել են Խոյերի անկառավարելի ագրեսիային, որը հասնում է սադիզմի։ Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց հակառակվում են, հազվադեպ են ընդունում, որ սխալ են, և միշտ ձգտում են ինքնահաստատման։ Ճակատագրի հետ հարաբերությունները «հարթելու» համար Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել։ Սեփական զգացմունքներն ու քայլերը վերահսկելու, զիջելու կարողությունն ու խնդիրները սառը գլխով լուծելը զգալիորեն կպարզեցնեն նրանց կյանքը։

2. Երկվորյակներ։ Երջանիկ կյանքի ճանապարհին Երկվորյակներին երկու բան է խանգարում՝ անկայունություն և հակվածություն ֆատալիզմի։ Նրանց տրամադրությունը չի ենթարկվում որևէ տրամաբանության և օրինաչափության, այդ պատճառով էլ ոչ բոլորն են ցանկանում գործ ունենալ Երկվորյակների հետ՝ վախենալով խաբված լինել։ Երկվորյակները դա չոր նպատակներով չեն անում. պարզապես ինչ-որ պահի, միայն իրենց տեսանելի հանգամանքների բերումով, Երկվորյակները փոխում են իրենց որոշումները։ Անհաջողության մատնվելով՝ նրանք դրա պատճառն իրենց մեջ չեն որոնում։ Նրանց դուր է գալիս կարծել, թե աստղերն այդպես են ցանկացել։ Երկվորյակների հաջողությանը չի նպաստում նաև նրանց եսակենտրոնությունը։ Նրանց կարծիքով՝ աշխարհը պետք է պտտվի հենց իրենց շուրջ, իսկ եթե որևէ մեկի համար դա վատ է, դա բացառապես նրանց խնդիրն է։ Հարկավոր է պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

3. Խեցգետին։ Կենդանակերպի այս նշանի երջանկությանը խանգարում են ավելորդ զգուշավորությունն ու հակվածությունը երազկոտության։ Բազմաթիվ դրական հատկություններ և հարուստ կենսափորձ ունեն, սակայն դա հաճախ օգտագործում են ոչ թե զարգացման և բարձունքների հասնելու, այլ վտանգներից թաքնվելու համար։ Հակված են խորը հոռետեսական վերլուծության, իսկ «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» սկզբունքը միշտ խանգարելու է կյանքում երջանկության հասնելուն։ Հարկավոր է հստակ նպատակներ դնել, ակտիվ գործողություններ ծավելել և առաջ շարժվել՝ առանց տեղավորվելու հարմարավետ և անվտանգ պատյանի տակ։ Այն, իհարկե, կպաշտպանի ոչ միայն խնդիրներից, այլև կյանքից։

4. Կշեռք։ Չափազանց կախված են մյուսների կարծիքից, այդ պատճառով կանեն ամեն ինչ և կդիմեն ցանկացած խաբերության՝ գովասանքի, խրախուսանքի, հիացմունքի արժանանալու համար։ Ի վիճակի չեն իրականություն դարձնել սեփական մտքերը, կարող են զարգացնել միայն մյուսների ծրագրերն ու մտահղացումները։ Կշեռքների համար շատ դժվար է ազատվել բազմաթիվ կոմպլեքսներից, ինչի հետևանք են դառնում մեղքի զգացումը, մերժելու անկարողությունը, պատասխանատվության անբավարար քանակը, կամքի բացակայությունը։ Այս պայմաններում նրանք չեն կարողանում հաջողության հասնել։

5. Կարիճ։ Կարիճներն անձամբ են կառուցում սեփական ճակատագիրը, սակայն հեշտ ճանապարհների երկրպագու չլինելով՝ հաճախ են խնդիրների բախվում, քանի որ անկեղծորեն կարծում են, որ երջանկությունը հեշտ չի լինում։ Կարողանում են դիմակայել անհաջողություններին և ոտքի կանգնել, ինչի հետևանքով կյանքն ավելի բարդ է դառնում։ Կարիճների համառությունն անսահման է։ Բացի այդ՝ նրանք ինդիվիդուալիստներ են՝ մարդիկ, ովքեր տանել չեն կարողանում ամբոխի սկզբունքներն ու կարծիքը։ Փոփոխվող աշխարհում ճկուն լինելու անկարողությունը նրանց գլխավոր խնդիրն է։ Իհարկե, նպատակասլացությունն ու համառությունը երբեմն ճանապարհ են բացում հաջողության համար։

6. Ձկներ։ Մշտապես ծայրահեղությունների մեջ են։ Նրանց մի մասը հակված է մելամաղձոտության և խոցելիության՝ կյանքի ցանկացած դրսևորման նկատմամբ։ Մյուսները, հակառակը, նյարդային լինելով, ապրում են մշտական լարվածության վիճակում։ Ճակատագրի փորձությունների դեմ անդադար պայքարը նրանց հաճախ հանգեցնում է հոգեբանական և ֆիզիկական հյուծվածության։ Նրանք ներդնում են բոլոր ուժերը՝ ապացուցելով երջանկության իրենց իրավունքը, հաճախ դառնալով սեփական համոզմունքի գերին, որ որքան շատ տան, այնքան մեծ երջանկության կարժանանան ճակատագրի կողմից։ Դա է պատճառը, որ նրանք անկեղծորեն չեն հասկանում, թե ինչու են այդքան շատ խնդիրներ ունենում։ Նույնիսկ ամենափոքր խնդրի պատճառով կարող են խուճապի մատնվել։