Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Video

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ ԴԵՌ ՉԵՐԴՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Արմենիա հեռուստաընկերությունը, ըստ ամենայնի նախանձելով Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի «փառքին», փորձել է կրկնօրինակել եւ ստեղծել է «Երեկոյան Ազոյան» հաղորդումը: Գրեթե նույն բեմական տեսքը, նույն ֆորմատը, երաժշտություն, պար, տափակ հումորներ, միայն Kami friends project-ի փոխարեն «Երեկոյան Ազոյան» հաղորդման մեջ պարային խումբ է, Արուս Տիգրանյանի փոխարեն՝ Աղասը, իսկ հաղորդավարներ Գարիկի եւ Արամ mp3 -ի փոխարեն՝ Հովոն եւ Մհերը:

Ի դեպ, life.panorama.am-ի դիտարկմանը, որ նմանատիպ շոու Հայաստանում արդեն իսկ կա՝ ի դեմս Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո»-ի, եւ հարցին, թե արդյոք երկու նմանատիպ նախագծերը միմյանց չե՞ն խանգարի եւ մարդիկ էլ չե՞ն կարծի, թե «Ազոյան շոուն» «Լավ երեկո»-ի կրկնօրինակումն է, հաղորդավար Մհեր Խաչատրյանը պատասխանել էր. «Այն մարդիկ, ովքեր չգիտեն, որ «Երեկոյան շոուն» միջազգային ֆորմատ է եւ շատ վաղուց կա աշխարհում, պարզ է, որ կասեն, թե կրկնօրինակում ենք Ուրգանտին, իսկ ովքեր Ուրգանտի շոուն չեն դիտել, պարզ է, որ կմտածեն, թե կրկնօրինակում ենք հայկական նմանատիպ հաղորդմանը: Սա արդեն կախված է հեռուստադիտողի տեսակից, ինչը նորմալ է: Այս պահին ես մրցակցության մասին չեմ մտածում, ոչ էլ այդպես կբնութագրեմ: Սա պարզապես հայտնի հաղորդման ֆորմատ է, որը անում ենք նաեւ մենք»: 


Փաստորեն՝ Երեկոյան Ազոյան հաղորդման հեղինակները չեն նեղվում, որ կրկնօրինակում են «Լավ երեկոյին», իրենց սփոփում են, որ վերջինս էլ Ուրգանտի շոուի կրկնօրինակումն է, այսինքն՝ միջազգային ֆորմատով այլ հաղորդում չկար, կամ հնարավոր չէր սեփական ֆորմատը մտածել: Եթե «Լավ երեկոյին» նախորդ շաբաթ հաջողվել էր հայտնվել քննարկումների դաշտում անազատության մեջ գտնվող կանանց ծաղրելու համար, ապա «Երեկոյան Ազոյանը» քննարկում ու ծաղրում էր ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին:

Հաղորդման ժամանակ «Ուշ լինի, ծյուշ լինի» էջի շրջանակներում հեղինակները Արտակ Հերիքյանի Արմեն Սարգսյանի հետ արած հարցազրույցի պատասխանները վերցրել էին, հարցերը փոխել, մոնտաժել եւ այդպես րոպեներ շարունակ զվարճանում էին Ա.Սարգսյանի վրա, հետաքրքիր է՝ նույնը կանեի՞ն Սերժ Սարգսյանի դեպքում: Ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություններ էին թողնում․ Ruzanna Stepanyan Չստացված հումորի հետ դեռ կարելի է համակերպվել, բայց երբ այդ հումորի գլխավոր հերոս ես դարձնում երկրի նորընտիր նախագահին ու դա վերածում ծաղրի, միայն տհաճություն է առաջացնում… P.S. չեմ ուզում որակումներ տալ, թե այս հաղորդման մեջ Արմեն Սարգսյանին ինչի տեղ էին դրել ու ինչ նպատակով: Ինքներդ դատեք, 24 -րդ րոպեից…

Vahe Makaryan

Մի մեդալ էլ էդ Արմենիայի Ծյուշին տվեք՝ ՀՀ չորրորդ նախագահ նշանակված Արմեն Սարգսյանին «բարեխիղճ ու պրոֆեսիոնալ» ձևով փչացնելու, վարկաբեկելու, էժան հումորներով ծաղրելու համար։

Հենց նոր «Արմենիա» TV-ի «Երեկոյան Ազոյան» հաղորդման ժամանակ Ծյուշ ներկայացած ինչ-որ «լրագրող» բառի բուն իմաստով ղժժում էր Արմեն Սարգսյանի վրա։ Իհարկե, կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը հանդուրժողականություն կցուցաբերի իր արտաբերած «անհանդուրժողականություն» բառը մոնտաժով մի քանի անգամ կրկնելու և դրանով իրեն հիմարի տեղ դնելու, ծաղրելու համար։ Այլ հարց է, թե Արմեն Սարգսյանին նախագահ նշանակող անձը կհանդուրժե՞ր, արդյոք, իրեն ենթակա TV-ով նույն վիրտուալ հարցազրույցը կազմակերպել իր հետ ու նույն կերպ ծաղրել իրեն։ Ի՞նչ տարբերություն, նախագահը նախագահ է` լինի երրորդ, չորրորդ, թե, ասենք, «Լյուդովիկոս 14-րդ»։ Լավ, կարելի՞ է մարդուն նշանակել երկրի առաջին դեմք ու էս կարգի ոչնչացնել, փչացնել, հավասերեցնել զրոյի։ Ձեր նշանակած մարդն ա, ի վերջո:


Armine Rafaelovna Brsoyan

Հասարակությունը երկու մասի ա «կիսվել» «Լավ երեկո», թե «Երեկոյան Ազոյան»։

Ժողովուրդ տարբեր օրերի ու ժամերիա՝ երկուսն էլ նայեք կամ երկուսն էլ մի նայեք․ ձեր տան պուլտը ձեր ձեռքումա Մի կողմից խնդիրը Հովհաննես Ազոյանն է՝ երիտասարդ դերասան, ով պարբերաբար մասնակցում է ընդդիմադիր ակցիաների, երբեմն քննադատական ստատուսներով հանդես գալիս: Մյուս կողմից էլ, «Արմենիան» իշխանական ալիք է, որով իշխանության թեկնածուին «փչացնելու« կուրս են վերցրել։ Նախ Ազգային ժողովում մի շարք օրենքներով հնարավորինս նվազեցրին նրա իրավասությունները, անգամ փոքրիկ հարցերում նրան ինքնուրույնությունից զրկելով, ապա հրապարակավ ծաղրում են, ինչը երբեւէ չեն արել ոչ մի՝ անգամ ամենաշարքային ՀՀԿ-ակաների նկատմամբ։