Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

Վճիռը վաղուց կայացված է՝ դատավորի դարակում դրված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սարի թաղի գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կնոջ՝ Լալա Բեռնեցյանի խոսքով, ամուսինն ասես դատավորի՝ Աննա Դանիբեկյանի կողմից թիրախավորված լինի: Վերջինս նախորդ երկու դատական նիստերից հեռացրել է նրան մեկական ժամով՝ նիստը «խանգարելու» պատճառաբանությամբ: Իրականում՝ ամբաստանյալը պարզապես խոսել է, խորհրդակցել իր պաշտպանի հետ՝ բնավ չխանգարելով դատական նիստի ընթացքին:

Այն, որ Զեյթունյանի նկատմամբ խտրական վերաբերմունք կա դատավորի կողմից, փաստում են նաև պաշտպանները, որոնցից մեկը՝ Գրիշա Բալասանյանը, ամբաստանյալին կրկին դատական նիստից հեռացնելու որոշումը լսելուց հետո հայտարարել էր, թե Զեյթունյանն ընդամենն իր պաշտպանի հետ խորհրդակցում էր և միթե խորհրդակցելու համար կարելի է նախազգուշացում տալ ամբաստանյալին, իսկ հետո՝ հեռացնել նիստերի դահլիճից: Ըստ փաստաբանի՝ սա դատական գործ է, որը «սիմպածիայով» և լավ տրամադրությամբ չպետք է կայանա՝ հավելելով, թե դատավորը վատ տրամադրություն ունենալու դեպքում սանկցիա է կիրառում: Իսկ Զեյթունյանի՝ իր պաշտպանի հետ զրուցելու պատճառը վկայի՝ առանց անձնագիրը ներկայացնելու ամբիոնին մոտենալն արձանագրել էր:

«Ամուսինս նկատեց, որ դատավորը ցուցմունք տվող վկայից նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ չպահանջեց: Այսինքն՝ երևի նա վկաներին դեմքով ճանաչում է, իրար հետ էլ նստում, կոֆե են խմում: Դու քո վկային առանց անձը հաստատող փաստաթղթի պատրաստվում ես քննել, կարողա՝ հորեղբորդ տղան էր: Դատավորն ասում է, թե ամուսինս իբր դատական նիստը խանգարում է, մեկ ժամով սանկցիա է կիրառում և դուրս հանում դահլիճից: Մեկ տարի 9 ամիս մարդուն անհիմն փակում ես, բա նա պետք է խոսա, նա խոսքի ազատության իրավունք ունի: Դանիբեկյանը օրենք չգիտի, եկել է որպես դատավոր նստի, ի՞նչ անի: Կողքից մեր փաստաբաններն են նրան օրենքը հուշում, այնպիսի խախտումներով է դատավարություն անում: Ախր այնտեղ դատարան չկա, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են: Այնտեղ դատարան ես չեմ տեսնում, կամակատար անձ է, ոչ մեկին չի լսում, իսկ վճիռը շուտվանից կայացած, իր դարակում դրված է, մի օր կկանգնի, կհրապարակի, բայց երբ՝ պարզ չի»,– պատմեց Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը:

Հարցին, թե ինչու այդ դեպքում չեն հրապարակում վճիռը, Լալան պատասխանեց՝ կոնկրետ այդ 10 տղաների նկատմամբ հաշվեհարդար են իրականացնում: Պատժում են բերդերում, որտեղ ասեղ գցելու տեղ չկա. «Գնում ես՝ ժամերով կանգնում, որ երկու կտոր վեշ տաս քո կալանավորին: Մունաթով, զունաթով: Մեզ մոտ իրերի ընդունման կետում նոր մարդու են նշանակել: Այնպես է մեզ վերաբերվում, ասես իրեն պարտական լինենք, մարդկանց ժամերով կանգնացնում է, ո՛չ կարգ, ո՛չ կանոն, ո՛չ հերթ: Նախկինն իմիջիայլոց լավն էր, բոլորին դեմքով ճանաչում էր, համարակալում էր ու կանչում հերթով, ո՛չ վեճ էր լինում, ո՛չ՝ խոսակցություն: Հիմա ներքևը կալանավորների հարազատներն իրար ուտում են, թե ով պիտի մտնի»,– պատմեց նա:

Ինչպես Լալան է ասում՝ ամեն համակարգում բարդակ է: Մարդուն 1 տարի 9 ամիս պահում են, չեն կարողանում վճիռ կայացնել, ու չեն էլ կարողանա, որովհետև՝ անմեղ են: Ասում է, եթե դուք դուրս գաք ինչ–որ մեկի դեմ՝ նույն ճակատագրին կարժանանաք: Իսկ իշխանություններին հետաքրքիր չէ՝ այդ 10 կալանավորների ընտանիքներն ինչպես են ապրում, ինչ են անում, ինչ են ուտում, իրենց երեխաներն արդյոք ապրում են, թե ոչ:

Լալայի խոսքով դատավարությունը ամիսը մեկ անգամ է լինում, սակայն հետաձգվում է վկաների բացակայության պատճառով. «Նախանցածին դատախազը չկար, այս մեկին էլ՝ միայն մեկ վկա, որովհետև Դանիբեկյանը ուժ չունի, որ վկաներին բերման ենթարկի: Նրանք էլ չեն ներկայանում դատական նիստերին, որովհետև իրենք իրենց գրածը չեն կարողանում ճիշտ արտահայտել, դառնում են ծիծաղի առարկա: Եվ դա Դանիբեկյանի հեչ վեջին չի, նա երբեք ձայն չի հանում, հակասություններ չի գտնում, հակասություններ գտնողը միայն դատախազն է»,– հավելեց նա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում