ՏՄՊՊՀ անդամի կինը ամուսնուց ավելի շատ գումար է վաստակում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հովհաննիսյանը նախորդ տարվա սկզբին հանձնել էր 2 հազար ԱՄՆ դոլար փոխառություն, այնուհետև տարվա ընթացքում դրանց թիվը ավելացրել է ևս 6 հազար ԱՄՆ դոլարով, որոնք տարեվերջին կազմել են 8 հազար ԱՄՆ դոլար:
Տարեկան եկամուտները նախորդ տարվա ընթացքում գրեթե չեն փոփոխվել՝ տարեսկզբին հայտարարագրած 5 միլիոն դրամին ու 30 հազար ամերիկյան դոլարին տարեվերջին ավելացել է միայն մեկ միլիոն դրամ: Պաշտոնյայի եկամուտները գոյացել են 6 միլիոն 167 հազար դրամ ու 540 հազար դրամ աշխատավարձերից և 122 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
Կինը՝ Արմինե Ղարաքեշիշյանը, հայտարարագրել է 8 միլիոն դրամ ու 25 հազար դոլար դրամական միջոցներ և 12 միլիոն 794 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից ստացված:
Սյունիքի քննչական վարչության պետը 6 միլիոն դրամից ավել գումարի փոխառություն է հանձնել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Դաղունցի տարեկան դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին հայտարարագրել է 7 միլիոն դրամ ու 3600 ամերիկյան դոլար, իսկ տարեվերջին՝ 7 միլիոն 500 հազար դրամ ու 3600 ԱՄՆ դոլար:
Պաշտոնյան ունեցել է նաև փոխառություններ, որոնք 2017 թ. սկզբին կազմել են 4 միլիոն 872 հազար 400 դրամ, այնուհետև ավելացել ևս 1 միլիոն 674 հազար դրամով ու տարեվերջին կազմել 6 միլիոն 546 հազար 400 դրամ:
Տարեկան եկամուտները կազմել են 5 միլիոն 962 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Դաղունցի մեկ այլ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու առանձնատները:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում