Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Լավ օրենքը բավարար չէ առողջ մրցակցություն ապահովելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հույս կա, որ «Գնումների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ մտնի այս տարվա ապրիլի վերջերին, լույս կսփռի տարիների ընթացքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացների վրա: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ներկայացված նոր օրենքը նախորդի համեմատ թեև բավականին լավն է, սակայն դեռևս պարզ չէ, թե այն որքանով կնպաստի համակարգում առկա ռիսկերը վերացնելու համար:
«Մինչ այս նախարարների մակարդակով երբևէ նման հանդիպում չէր կազմակերպվել: Եվ սա արդեն դրական քայլ է: Կարևոր է նաև, որ ցանկություն կա ավելի ականջալուր լինելու քաղհասարակության կողմից բարձրացված հարցերին, որը նույնպես ողջունելի է: Սակայն պակաս կարևոր չէ, որ նոր օրենքում տեղ գտած դրույթներն իրականում կյանքի կոչվեն»,– ասում է Վ. Հոկտանյանը:
«Բացի այդ, դժվար է ասել, թե որքանով կհաղթահարվեն կոռուպցիոն ռիսկերը, երբ վերջին տարիներին հայտարարված մրցույթներին մասնակցում են մեկից երկու ընկերություն,– ասում է կազմակերպության ղեկավարը: Եվ եթե դրան ավելանում են երկրում առկա կոռուպցիայի ընդհանուր մակարդակը և տնտեսական գործող համակարգը ապա ակնկալել, որ գնումների համակարգը, որպես առանձին վերցրած ոլորտ, հիանալի կկարողանա գործել` հնարավոր չէ»:
Վ. Հոկտանյանի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ավելի լավ արդյունքի հասնելու համար ձեռնարկված ցանկացած նման քայլ պետք է համակարգային բնույթ կրի: Հակառակ դեպքում բոլոր ջանքերը կարող են ջուրը թափվել, իսկ ձեռնարկված քայլերը մնալ ինքնանպատակ:
«Եթե դատական համակարգը շարունակի կոռումպացված մնալ, ապա հասկանալի չէ, թե մրցութային հանձնաժողովների որոշումների բողոքարկման դեպքում որքանով արդար որոշումներ կկայացվեն և որքանով այն կնպաստի արդարության վերականգնմանը: Կամ օրինակ՝ եթե փորձ է կատարվում գնումների համակարգը մաքրել, սակայն բողոքարկման անկախ խորհուրդը շարունակելու է վերևի զանգերով առաջնորդվել, ապա դա նշանակում է, որ ոչինչ էլ չի փոխվի»,– ասում է հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության ղեկավարը:
Գնումների գործընթացը կոռուպցիոն ճիրաններից փրկելու հիմնական քայլերից մեկը ավելի անկախ բողոքարկման համակարգ ու հանձնաժողով ունենալն է: Եվ թեև նոր օրենքով այն նախկինի նման կախված չի լինելու ո՛չ ֆինանսների նախարարությունից և ո՛չ էլ կառավարությունից, բայց դժվար է ասել, թե արդյոք այն չի նմանվի գործող այլ «անկախ» մարմիններին: Ուստի դեռ հարց է, թե առաջիկայում ցանկալի թափանցիկության ինչ մակարդակ հնարավոր կլինի ապահովել պետգնումների ոլորտում:
Վ. Հոկտանյանի կարծիքով շատ դժվար է կանխատեսել նաև, թե գնումների գործընթացում տեղի ունեցող փոփոխությունները կկարողանան լոկոմոտիվի դեր կատարել և մնացած համակարգերը նույնպես մաքրել կոռուպցիոն դրսևորումներից, բայց որ կառավարությունը փորձում է գոնե այս ոլորտում ինչ–որ բան փոխել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախատրամադրվածության դրական միտումներ կան:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: