Պուտինը քիչ էր մնում տաքսի՞ստ դառնար նախագահ ընտրվելուց առաջ, հեռավոր 1996-ին (Տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնդրաշովի ֆիլմում անկեղծորեն խոստովանել է, որ 1996-ին, երբ Անատոլի Սոբչակը պարտվեց Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի ընտրություններում, ինքը հրաժարական է տվել քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից և անգործ է մնացել տևական ժամանակ: Այդ ժամանակ, խոստովանել է Պուտինը, ինքը նույնիսկ պատրաստվում էր տաքսի վարել, որպեսզի ընտանիքը սոված չմնա: Սակայն բարեբախտաբար, նրան հրավիրում են Մոսկվա և տաքսիստ դառնալու հեռանկարը Պուտինի մոտ վերանում է:
«Ես մտածում է տաքսի վարելու մասին: Չեմ կատակում, այլ ելք չկար: Երկու փոքր երեխա ունեի: Դրա համար էլ, երբ առաջարկեցին տեղափոխվել Մոսկվա, ես ընդունեցի այն»,-ասել է Պուտինը՝ խոստովանելով, որ երբեք չի ցանկացել հեռանալ Պետերբուրգից, սակայն ամեն ինչ ուղղակի այդպես ստացվեց:
Մանրամասները՝ տեսանյութում. տես 37:25 րոպեից.