Արցախում քամին ծառը տապալել է 19-ամյա զինծառայողի վրա. վերջինս զոհվել է
Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ի լրատվական ծառայությունը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: