Տեսեք, թե ինչպես է փոխվել «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալից հայտնի Քուշին
Ի՞նչ կոչել այս սերը (դևանագարի՝ इस प्यार को क्या नाम दूं, անգլ.՝ What Name Should I Give to This Love?), հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստասերիալ: Անվանումը վերցված է բոլիվուդյան «Սիրո հմայք» (2001) ֆիլմի «Rabba Mere Rabba» երգից: 2015 թվականի նոյեմբերի 24-ից 30-ը հեռուստասերիալը երկարաձգվեց հատուկ սերիաներով. որոնք ներառում են հակիրճ տեղեկատվություն անցյալից, ինչպես նաև դերասանների հետ ռեպորտաժներ: Հեռուստասերիալը բոլոր սոցիալական դասերի մարդկանց կյանքի մասին է և արտացոլում է 2010-ական թվականների հնդկական սերիալներին բնորոշ միտումը՝ կենտրոնացնել ուշադրությունը զույգի անձնական հարաբերությունների և հարազատների հետ փոխհարաբերությունների վրա: 2012 թվականին նկարահանված բազմաթիվ այլ սոցիալական ուղղվածություն ունեցող հեռուստասերիալների նման շոշափվել է կրկնամուսնության խնդիրը: Հիմնական սյուժետային գիծը որոշակի նմանությունններ ունի «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի և Ռադհա-Կրիշնայի սյուժեի հետ, ինչի մասին անմիջականորեն հիշատակվում է սերիաներում: Սերիալի հիման վրա ադապտացվել են հետևյալ ռիմեյքները՝ «Նրանք չեն կարող հասկանալ իրար» (2012), «Արագինի» (2013), "Wassanaye Premaya"(2015): «Ի՞նչ կոչել այս սերը» հնդկական այն փոքրաթիվ հեռուստասերիալներից է, որ հանրաճանաչ է Հնդկաստանի սահմաններից դուրս:
2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ եռամյա ընդմիջումից հետո, սերիալն ութ եզրափակիչ սերիաներով վերադարձավ «Hotstar» հեռուստաալիք: Համացանցային սերիաները դուրս եկան «Hotstar Originals» ապրանքանիշի ներքո, որպես պրոդյուսեր հանդես եկավ «Entertainment Mafia»-ն: