Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչի կազմած քրեական գործը արդար դատաքննության ընթացքում «փուչիկի նման պայթելու է»
Shamshyan.com-ը գրում է.
Թիվ 12125816 քրեական գործով մեղադրյալ Խաչիկ Հակոբի Կոսյանի հայր՝ Հակոբ Խաչիկի Քոսյանի նամակը՝ ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին
Մեծարգո պարո՛ն Դավթյան,
Նախքան դիմում-բողոքիս բուն բովանդակությանն անցնելը, ուզում եմ ներկայացնել ինձ և իմ ընտանիքը:
Ես շուրջ 40 տարի աշխատել և ծառայել եմ տարբեր պետական մարմիններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
2014թ.-ին անցել եմ կենսաթոշակի, արդարադատության գնդապետ եմ:
Ավագ որդիս՝ Խաչիկ Հակոբի Կոսյանը, 15 տարեկանում էքստեռն կարգով ավարտել է դպրոցը և ընդունվել ու ավարտել պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2010թ.-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 2011թ.-ին համաներման արդյունքում ազատվել է պատժի հետագա կրումից և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014թ.-ից վերապատրաստման է անցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, իսկ 2015թ.-ից աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում՝ ստանալով արդարադատության լեյտենանտի կոչում:
Կրտսեր որդիս՝ Գրիգոր Հակոբի Կոսյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և այժմ սովորում է գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում, զուգահեռաբար աշխատելով «Դիստրիմէքս» ընկերությունում:
Մանրամասները՝ այստեղ