Ռոզա Ֆիլբերգը մեկ շաբաթ է չի ներկայանում նկարահանումներին. մանրամասներ՝ դերասանուհու և սերիալի ստեղծագործական թիմի սրված հարաբերություններից
Հայկական հեռուստատեսության ամենաճանաչված ու ամենադիտարժան սերիալներից մեկի՝ «Նռան հատիկի» գլխավոր դերակատարուհին՝ Ռոզա Ֆիլբերգը, ըստ Boomnews.am–ի տեղեկությունների, արդեն մեկ շաբաթ չի ներկայանում սերիալի նկարահանումներին։
Ըստ մեր տեղեկությունների լարվել է Ռոզայի և ստեղծագործական թիմի հարաբերությունները։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ռոզան չի ցանկացել նկարահանվել ընտրված տարածքում ու նշել է, որ այդ տարածքում ինքն իրեն անհարմար է զգում և չի կարող մի քանի օր շարունակ նկարահանվել։։ Ստեղծագործական թիմը Ռոզայի այս վերաբերմունքը որակեց որպես կամակորություն և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք։
Մեզ չհաջողվեց պարզել կոնկրետ որն էր այդ նկարահանման հրապարակը, որ ընտրվել էր տեսարանի նկարահանման համար, բայց այդ խոսակցությունից հետո մոտ մեկ շաբաթ է Ռոզան չի մասնակցում նկարահանումներին ու չի պատասխանում հեռախոսազանգերին։
Թե ինչ ավարտ կունենա այս խնդիրը, ժամանակը ցույց կտա, բայց գլխավոր դերակատարի մեկ շաբաթվա բացակայությունը արդեն մեծ խնդիրներ է առաջացրել ու դժվարացնում է սերիալի հետագա նկարահանումները։
Աղբյուրը՝ boomnews.am