Ինքնաթիռի օդաչուները բորտուղեկցորդուհիների հետ խմբակային սեքս են կազմակերպել և տեսանյութն էլ հրապարակել համացանցում
Տեսանյութը, որտեղ տղամարդկանց և կանանց խումբը կազմակերպել է մերկ երեկույթ և խմբակային սեքս, մեծ սկանդալների տեղիք է տվել ամբողջ աշխարհում: Ինչպես գրում է The Sun լրատվականը, տեսանյութի նկարահանման ժամանակ ինքնաթիռի անձնակազմը հանգստանալիս է եղել Իսպանիայի Մադրիդ քաղաքում գտնվող հյուրանոցային համարում:
Ինչպես հետագայում հնարավոր է եղել պարզել, բուռն գիշերվա մասնակիցները եղել են բորտուղեկցորդուհիներ և oդաչուներ: Այս պահին հնարավոր է եղել միայն իմանալ, որ մասնակիցները եղել են China Eastern Airlines և Shanghai Airlines աշխատակիցներ: Բայց վերջիններն էլ պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել և հայտարարել, որ այդ տեսանյութը ոչ մի կապ չունի իրենց հետ և հանարավոր է նույնիսկ, որ կեղծված է իրենց վարկաբեկելու համար: