Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

Տնտեսական ակտիվության տարեկան աճը Հայաստանում 0,5%. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016–ին Հայաստանի տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%–ով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:
Հիշեցնենք, որ 2016–ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5%, հունվար–փետրվարին 2015–ի հունվար–փետրվարի համեմատ՝ 4,7%, հունվար–մարտին 2015–ի հունվար–մարտի համեմատ՝ 5,5%, հունվար–ապրիլին նախորդ տարվա հունվար–ապրիլի համեմատ՝ 6%, հունվար–մայիսին նախորդ տարվա հունվար–մայիսի համեմատ՝ 5,5%, հունվար–հունիսին նախորդ տարվա հունվար–հունիսի համեմատ՝ 4,8%, հունվար–հուլիսին նախորդ տարվա հունվար–հուլիսի համեմատ՝ 3%, հունվար–օգոստոսին նախորդ տարվա հունվար–օգոստոսի համեմատ՝ 2,4%, հունվար–սեպտեմբերին նախորդ հունվար–սեպտեմբերի համեմատ՝ 1,6% և հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ՝ 0,4%, հունվար–նոյեմբերին նախորդ տարվա հունվար–նոյեմբերի համեմատ՝ 0,6% աճ:
Աճ արդյունաբերությունում, ծառայություններում և առևտրում, անկում՝ շինարարությունում և գյուղատնտեսությունում 2016–ի հունվար–դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%–ով:
Աճ է արձանագրվել արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,7%–ով, ծառայություններինը՝ 7,1%–ով, առևտրի շրջանառությունը՝ 1%–ով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 5,2%–ով և շինարարությունում՝ 10,8%–ով:
Գումարային առումով ամենամեծ ծավալներն ունեն առևտուրը, արդյունաբերությունը և ծառայությունները
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թ.–ին Հայաստանում 0,5% տնտեսական ակտիվության աճի պարագայում արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 6,7%–ով, ծառայություններինը՝ 7,1%–ով, առևտրինը՝ 1%–ով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 5,2%–ով, շինարարությունում՝ 10,8%–ով:
Գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` 2 տրլն 233 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 1 տրլն 429 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 1 տրլն 265 մլրդ դրամ:
Արտահանման 20% աճ 2016–ին
Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից, արտաքին առևտրաշրջանառությունը 2016–ի հունվար–դեկտեմբերին 2015–ի հունվար–դեկտեմբերի նկատմամբ աճել է 7,4%–ով և կազմել 5 մլրդ 75 մլն դոլար։
Արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար, աճելով 20%–ով, ներմուծումը կազմել է 3 մլրդ 292 մլն դոլար, աճելով 1,6%–ով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 510 մլն դոլար:
Միջին աշխատավարձը Հայաստանում՝ 187 հազար դրամ
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2016–ի տարեկան արդյունքներով, բարձրացել է 1,7%–ով և կազմել 187 հազար 850 դրամ, մասնավոր հատվածում` 221 հազար 850 դրամ, աճելով 4,6%–ով, պետականում` 161 հազար 872 դրամ, նվազելով 1,8%–ով։ Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: