Տնային պայմաններում պատրաստված այս ատամի մածուկ կօգնի Ձեզ սպիտակեցնել ատամները և կանխել կարիեսի առաջացումը.փորձված միջոց
Տնային պայմաններում պատրաստված այս ատամի մածուկ կօգնի Ձեզ սպիտակեցնել ատամները և կանխել կարիեսի առաջացումը.փորձված միջոց
Սպիտակափայլ և գեղեցիկ ժպիտը՝ ատամների, լնդերի և բերանի խոռոչի առողջությունը ցույց տվող կարևոր պայմանն է։
Բերանի խոռոչի կանոնավոր խնամքը՝ առողջության և գեղեցկության գրվականն է։
Այդ պատճառով էլ, որպեսզի ունենաք հոլիվուդյան ժպիտ՝ ձեզ անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենայի գլխավոր կանոններին և կանոնավոր այցելել ստոմատոլոգին։
Իմ ստոմատոլոգը պատմել է ինձ, որ ընդամենը 1 գդալ կոկոսի յուղը կարող է մաքրել ատամները, կանխել քարերի առաջացումը, կարիեսը և պահպանել դրանք առողջ և ամուր վիճակում։
Այն պարունակում է ուժեղ հակաբակտերիալ, հակամիկրոբային և հակասնկային հատկություններ։
Գիտնականները նշել են, որ կոկոսի յուղը արդյունավետ այլընտրանք է քիմիական նյութերի դեմ, որոնք օգտագործվում են ատամների խնամքի համար։
Ինչպե՞ս կոկոսի յուղից պատրաստել տնական ատամի մածուկ։
Բաղադրիչներ՝
5 ճաշի գդալ կոկոսի յուղ,
5 ճաշի գդալ սննդի սոդա,
20 կաթիլ եթերային յուղ՝ ըստ ձեր նախընտրության,
1 թեյի գդալ մեղրախոտ (ստեվիա)։
Պատրաստումը՝
Միացրեք բոլոր բաղադրիչները և մանրակրկիտ խառնեք, կարող եք անգամ օգտագործել բլենդեր, որպեսզի ստանաք միատարր զանգված։
Այնուհետև լցրեք այն ապակե տարայի մեջ և ամեն օր օգտագործեք ատամները մաքրելու նպատակով։ Փոփոխությունները կզգաք շատ շուտով։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: