Դաժան ամուսինը տեսագրել է կնոջ ինքնասպանությունը և հրապարակել համացանցում
Լիբանանի հեղինակավոր թաղամասերից մեկում ամուսինը, ով բջջայինով նկարահանել է կնոջ հետ վեճը, վկա է դարձել, թե ինչպես է կինը ցատկում բազմահարկ շենքի պատշգամբից:
Երիտասարդ կնոջ ցնցող սպանությունը սոցցանցերում հրապարակվել է անցած հանգստյան օրերին՝ տեղեկացնում է lifenews.ru-ն:
Կիֆախ Ֆայրուզը տեսախցիկով նկարահանել է այն պահը, երբ կինը՝ Ամնա Իսմայելը, ցատկել է բնակարանի պատշգամբից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը նստել պատշգամբի եզրին՝ ոտքերը կախ գցած: Ամուսինը հուսահատորեն փորձում է համոզել կնոջը ինքնասպանություն չգործել:
«Ի՞նչ է քեզ հետ կատարվում, Ամնա: Դու ուզում ես ինձ ինչ-որ բան ասե՞լ… Խնդրում եմ, սեր իմ, քո մայրը դրան արժանի չէ: Արի պարզապես ասենք, որ դու դժբախտ ես ինձ հետ: Մոռացիր իմ մասին, մտածիր մայրիկի մասին»,- դիմում է Ֆայրուզը կնոջը:
Ամնան ինչ-որ պահ նայում է ամուսնուն ու անգամ ինչ-որ բան է նրան պատասխանում, իսկ հետո ցած է սահում ու ջախջախվում:
Այդ պահին Կիֆախը՝ հիստերիայի մեջ, նետվում է դեպի մուտքը:
Բեյրութի ոստիկանությունը սկսել է հետաքննել ինքնասպանության գործը ու խուզարկում է այն տարածքը, որտեղ գտնվել են ամուսինները վեճի պահին: Կիֆախ Ֆայրուզը ձերբակալվել է:
Հաղորդվում է, որ Ամնան ամուսնու ու նրա ազգականների հետ բարդ հարաբերություններ է ունեցել:
Ֆայրուզին հարցաքննությունից հետո գրավի դիմաց ազատ են արձակել: