Նախկին անասնապահն այժմ սպասում է հերթական հաճախորդին.«երրորդ սեռի» մարդկանց դաժան պատմությունները
Հնդկաստանի գերագույն դատարանը ճանաչել է, այսպես կոչված, երրորդ սեռը, երբ մարդն իրեն չի համարում ոչ տղամարդ, ոչ կին: Հնդկաստանի` հազարավոր տարիների հարուստ մշակութային պատմության մեջ երրորդ սեռի ներկայացուցիչները նշանակալի դեր են խաղացել և մի ժամանակ մեծ հարգանք են վայելել: Նրանց մասին հիշատակվում է Ռամայանա և Մահաբհարատա էպոսներում: Սակայն այսօր երրորդ սեռի նկատմամբ մոտեցումը խեղաթյուրվել է՝ պատմական հարգանքը վերափոխելով անտարբերության։
Բնակչության զգալի մասն իրենց ապրուստը վաստակում է մարմնավաճառությամբ, մուրացկանությամբ կամ պարի միջոցով։ Լուսանկարիչ Թոմ Պիետեասիկը փորձել է ներկայացնել Հնդկաստանում երրորդ սեռն ընդունած հասարակության տխուր և մտածելու տեղիք տվող կյանքը՝ նկարների միջոցով։
Արավանին և Մոհինին հավաքվել են Կուվեգեմ գյուղում՝ նշելու իրենց հարսանեկան արարողությունը
Հիջրան ներկայացնում է իր լուսանկարները` մինչ սեռափոխությունը և սեռափոխությունից հետո։
Հիջրան` ազգային-ավանդական հագուստով
Կավիան գումար է վաստակում` Չենաիի փողոցներում մարմնավաճառությամբ զբաղվելով
Հնդկաստանում շուրջ 2 միլիոն տրանսգենդեր է բնակվում աղքատության և չքավորության մեջ
Կինը պատրաստվում է իր ընկերների հետ կազմակերպվող երեկույթին
Լակշան փողոցային պարուհի է և պատրաստվում է հերթական պարային համարին
Նախկին անասնապահն այժմ սպասում է հերթական հաճախորդին
Տրանսսեքսուալների, տրավեստիների, տրանսվեստիտների և ներքինիների հետ միասին նրանց կոչում են հիջր
Տրանսսեքսուալ կինը ժամանակակից հագուստով` Չենանիում