Կարիճներն այսօր լուրջ խնդիրներ կունենան մտերիմներից մեկի հետ․ մարտի 23-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր ուրախ ու դրական օր կլինի։ Օրվա ընթացքում միայն դրական նորություններ կլսեք ու լիցքաթափվելու հնարավորություն կունենաք։ Հնարավոր է, որ նոր ու հետաքրքիր ծանոթություն ունենաք։
Ցուլ: Այսօր անարդարությանը կբախվեք, և դա բավականին ծանր հարված կլինի ձեզ համար։ Օրվա ընթացքում մտածեք դրական երևույթների մասին և մի փորձեք փոխել այն, ինչ անհնար է փոխել։ Օրվա վերջում տրամադրությունը կբարձրանա և կհանգստանաք։
Երկվորյակ: Այսօր ձեր անձնական խնդիրն ավելի լայն կդառնա ու կգրավի նաև ձեր մտերիմներին։ Փորձեք սեփական ուժերով լուծել այն ու մի ծանրաբեռնեք հարազատներին։ Օրվա վերջում տրամադրության կտրուկ անկում կունենաք։
Խեցգետին: Այսօր ֆինանսական խնդիրներ կունենաք։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը չցանկանա վերադարձնել պարտքը կամ փորձի կողոպտել ձեզ։ Ամեն դեպքում ուշադիր եղեք ու մի վստահեք անծանոթներին։
Առյուծ։ Այսօր պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի կարողանաք հաղթահարել դժվարությունները։ Փորձեք միայնակ որոշումներ կայացնել, քանի որ այսօր մարդկանց խորհուրդները կարող են միայն խանգարել ձեզ։ Երեկոյան լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի։
Կույս: Այսօր հնարավոր է, որ առողջական խնդիրներ ունենաք։ Առաջին հերթին ձեր ու ձեր առողջության մասին մտածեք և միայն հետո փորձեք ուրիշներին օգնել։ Օրվա ընթացքում աշխատեք տանը մնալ ու հանգստանալ։
Կշեռք: Այսօր դրական էներգիայով լեցուն կլինեք։ Դրա շնորհիվ բոլոր խնդիրները լուծելի կդառնան։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում տրամադրության կտրուկ անկումներ ունենաք, սակայն պետք չէ անհանգստանալ, երեկոյան իրավիճակը կհարթվի։
Կարիճ: Այսօր լուրջ խնդիրներ կունենաք ձեր մտերիմներից մեկի հետ, ով ոչ մի կերպ չի փորձի զիջել ձեզ։ Փորձեք հանդուրժող լինել ու թույլ մի տվեք, որ վեճը կռվի վերածվի։ Օրը բավականին լարված կլինի։
Աղեղնավոր: Այսօր պետք է շատ արագ գործեք, քանի որ պետք է ամեն ինչում առաջինը լինեք։ Ցույց տվեք ձեր թշնամիներին, որ շատ ավելիին եք ընդունակ, քան նրանք են կարծում։ Այսօր պետք չէ համեստություն անել, ինքնավստահ ու նպատակասլաց եղեք։
Այծեղջյուր: Այսօր հիանալի օր է նոր ծանոթություններ հաստատելու համար։ Բարեհամբյուր եղեք բոլորի հետ ու փորձեք լավ տպավորություն թողնել։ Հնարավոր է, որ այսօր շատ օգտակար ծանոթություն ունենաք, որը կփոխի ձեր հետագա կյանքը։
Ջրհոս: Այսօր հետաքրքիր բանավեճ կամ խոսակցություն կունենաք, որը մեծ բավականություն կպատճառի ձեզ։ Սակայն պետք է կարողանաք ճիշտ ժամանակին ավարտել այն, հակառակ դեպքում սխալ տպավորություն կթողնեք։ Օրվա վերջում անակնակալ է սպասվում։
Ձկներ։ Այսօր բավականին պասիվ կլինեք, ինչը դուր չի գա ձեր ընկերներին։ Օրը ձեզ համար ձանձրալի կլինի, չնայած որ շրջապատի մարդիկ լավ ժամանակ կանցկացնեն։ Փորձեք ավելի ազատ ու անկաշկանդ լինել։