Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

Լենինգրադյա՞ն, թե Ազգալդյան. այս է խնդիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նախորդ շաբաթ քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր ներկայացրել մի որոշման նախագիծ, որով առաջարկում էր Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»–ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: Վերջինս իր նախագիծը հիմնավորել էր նրանով, որ Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: «Սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենինգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ–Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները թող իմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր իրական ազգային հերոսներից մեկի անունով»,– նշել էր նա նախագծի տեղեկանք–հիմնավորման մեջ:
«Փաստի» հետ զրույցում Անահիտ Բախշյանը նշեց, որ օրենքը թույլ է տալիս ավագանու անդամին որևէ նախագծի որոշումով հանդես գալ. «Եվ ես դա արել եմ, ուրիշ բան դեռևս չեմ կարող ավելացնել: Դրա պատասխանը կլինի այն ժամանակ, երբ ստանանք Երևանի ավագանու փետրվարի 14–ի նիստի օրակարգի նախագիծը»: Վերջինս նշում է, որ մինչ իր նախագծի ներկայացումը քաղաքապետին՝ «Աջակցենք սահմանամերձ շրջաններին» քաղաքացիական նախաձեռնությունը Լենինգրադյանը Ազգալդյանի անունով անվանափոխելու հետ կապված 8000–ից ավելի ստորագրություն էր հավաքել և իր հավաքած ստորագրությունները համապատասխան նամակով ուղարկել քաղաքապետին: «Բարև Երևանի» անդամը նշում է, որ վերանվանելու հետ կապված քննարկումներն արդեն մեկ տարուց ավելի է շրջանառվում են հանրության շրջանում, ինչպես ինքն է նշում՝ դա այսօր արդեն միս ու արյուն է ստացել:
Մեր այն հարցին, թե ձեր շրջապատում նույնպես կարծում են, որ պետք է կամ արժե փողոցը վերանվանել, տիկին Բախշյանը պատասխանեց, որ դա կերևա Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի համապատասխան հանձնաժողովում քննարկելուց հետո:
Գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով էլ նմանատիպ շատ անվանափոխումների կարիք կա: «Ես իմ բնավորությամբ շատ եմ սիրում պատմությունը փորփրել և շատ մարդկանց եմ հանդիպել, որոնց անունները, հենց թեկուզ փողոցն անվանակոչելու իմաստով կամ օգնությամբ՝ ճիշտ կլինի հանրայնացնել: Ես համարում եմ, որ Լեոնիդ Ազգալդյանը արժանավորագույն մարդ է: Իսկ թե իր անունը կկրի այդ փողոցը, թե մեկը ուրիշ, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ դա մասնագիտական հանձնաժողովը որոշի: Բայց ես ինքս էլ հաճախ եմ մտածում նման բաների մասին և այդ անվանափոխությունը բնական եմ համարում, հատկապես, որ այսօր աշխարհում ոչ մի տեղ Լենինգրադ գոյություն չունի»,– նշեց նա:
Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ նշում է, որ Լեոնիդ Ազգալդյանի նման մարդու անունով փողոց վաղուց պետք է ունենայինք: Նրա խոսքով՝ մենք դեռ շատ ուշացել ենք: Ըստ նրա այդ վերանվանումը շատ է անհրաժեշտ. «Այս պահին մենք գոյություն ունենք այդ տեսակ մարդկանց հաշվին, և մայրաքաղաքի գլխավոր փողոցը հենց այդպիսի մարդու անունով պիտի կոչել»,– հավելեց նա:
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ասելով, թե դա բացառապես Երևանի ավագանու որոշումներով է իրականացվում, դրա համար ավագանու հետ կապված որոշումների և լիազորությունների հետ կապված նա որևէ մեկնաբանություն չի անում:
Նշենք, որ www.panarmenian.net կայքը սրա հետ կապված հարցում է անցկացնում իր կայքում, որտեղ կայքի ցանկացած այցելու կարող է նշել կողմ է, դեմ, թե իր համար միևնույն է Լենինգրադյան փողոցի՝ Ազգալդյանի անունով վերանվանումը: Այս պահի դրությամբ 3802 քվեարկողների 85%–ը կողմ է արտահայտվել հարցմանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: