Դպրոցական աղջկան մեկ ժամում 3 անգամ բռնաբարել են (գաղտնի նկարահանում)
Լոնդոնի 17–ամյա բնակչուհուն, ով ակումբից վերադառնալիս է եղել, մեկ ժամում 3 անգամ բռնաբարել են։
Այս մասին հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Լոնդոնի ոստիկանության մամուլի ծառայությանը։
Առաջին հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 29–ին ժամը 23։55–ին։ Կեսգիշերից հետո հարևան փողոցում տեղադրված տեսահսկման սարքերը ֆիքսել են հեծանվով ընթացող մի տղամարդու, ով վազելիս է եղել աղջկա հետևից, որը շարունակել է ճանապարհն առաջին բռնաբարությունից հետո։
Ժամը 00։45–ի սահմաններում աղջկա վրա հարձակվել են երրորդ անգամ։ Քննիչների կարծիքով, բռնաբարությանը, հնարավոր է, մասնակցել է երկու կամ երեք տղամարդ։
Հանցագործների հեռանալուց հետո անցորդները նկատել են փողոցում պառկած աղջկան և ոստիկանություն են կանչել։