Սմարթֆոնային այս ծրագիրը սովորեցնում է ինչպես ճիշտ օրալ սեքսով զբազվել
Բոլորը գիտեն, թե ինչ վտանգներ է կրում առանց պաշտպանության «ավանդական» սեքսը։ Հնարավո՞ր է, որ օրալ շփումը հանգեցնի բերանի լորձաթաղանթի վնասման և հիվանդությունների։ Շատերը համարում են, որ օրալ սեքսն ավելի ապահով է, և դրանում ճշմարտության հատիկ կա։ Այն չի հանգեցնում անցանկալի հղիության, և վարակվելու հավանականությունն էլ չնչին է։ Բերանի լորձաթաղանթը բնական պատնեշ է, որն արգելում է վարակի մուտքն արյան մեջ, իսկ թուքն օգնում է պայքարել մանրէների դեմ։ Այդուհանդերձ, նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում օրալ սեքսը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, որոնք երկարատև բուժում են պահանջում։