Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Socity

Հովհաննես Ազոյանը վերադառնում է հեռուստաեթեր նոր շոու ծրագրով. ի՞նչ է սպասվում հաղորդման ընթացքում

«Արմենիա TV»-ի գարնանային եթերաշրջանն այս անգամ էլ հագեցած է նոր ու կրեատիվ նախագծերով ու հետաքրքիր դեմքերով: Մարտի 24-ին հեռուստաընկերության եթերում նոր շոու ծրագրի պրեմիերա է: «Երեկոյան Ազոյան». այսպես է կոչվում դերասան Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ նոր հաղորդումը, որը խոստանում է անսպառ հումոր, հետաքրքիր ու պոզիտիվ ժամանց: BlogNews.am-ը ներկա է եղել շոու-ծրագրի առաջին նկարահանմանը: Ներկայացնում ենք մանրամասներ ու հետաքրքիր դրվագներ, որոնք ֆիքսել ենք նկարահանման հրապարակում:

«Արմենիա TV»-ի՝ շոուներ անելու բազմամյա փորձը թույլ է տալիս ասել, որ այս ֆորմատում հեռուստաընկերությունը գրեթե մրցակից չունի: Հիշենք «Բեռնարդ շոուն», որն առաջինն ու միակն էր իր տեսակի մեջ, ու ժամեր շարունակ հեռուստադիտողները, էկրաններին գամված, սպասում էին հաղորդմանը: Մինչև այսօր էլ հասարակության համար նախագիծը մնում է ամենասիրելին, չգերազանցվածն ու լավագույնը:

Ու ահա «Բեռնարդ շոու»-ի և այլ հաջողված նախագծերի ձևավորած ավանդույթները գալիս է շարունակելու «Երեկոյան Ազոյան» շոուն. «Երեկոյան շոուն միջազգային ֆորմատ է, որից պետք է սպասել միայն ուրախ, բարի և պոզիտիվ ժամանց: Քաղաքական ու մշակույթի գործիչներ, շոու-բիզնես ներկայացուցիչներ… Մեր հյուրերին փորձելու ենք դնել արտասովոր ու հումորային իրավիճակներում: Այս հաղորդումը ոչ թե նրա համար է, որ հյուրերին կանչենք ու կոպիտ ասած՝ ձեռք առնենք, այլ մարդը մեզ համար արժեք է ու նրա հետ պետք է զգույշ ու նուրբ վերաբերվել»,- ասում է Հովհաննեսը:

IMG_ (26) copyIMG_ (12) copy

IMG_ (27) copy

IMG_ (23) copyIMG_ (11) copyԻ դեպ՝ դերասանի համար ևս այս ժանրում հանդես գալը նորություն չէ. ժամանակին Հովհաննեսը վարել է շոու ծրագիր: Թեև այս ընթացքում նրան անդադար տեսել ենք էկրաններին, բայց երկար ժամանակ որպես հաղորդավար չի ներկայացել: Դերասանը կատակով ասում է՝ ժամանակի ընթացքում չի բոյովացել, բայց մեծացել է ներքուստ. «Տարբերվող ու հետաքրքիր լուծումներ ենք առաջարկել: Կարծում եմ՝ մի քիչ հասունություն է պահանջվում նման հաղորդում վարելու համար: Դժվարանում եմ ասել՝ ինչպիսին կլինեմ ես՝ որպես հաղորդավար: Երեկոյի ուղեկցող ատրիբուտ է լինելու ալկոհոլը: Այդպես է, չէ՞, երեկոները սովորաբար տրամադրում են ալկոհոլի: Սա շոու է, ու մի փոքր ալկոհոլը ոչ միայն չի խանգարի, այլև օգտակար կլինի»:

Ժամանցային նոր հաղորդաշարի վարողը միայն Հովհաննեսը չէ․ նրան այս հարցում օգնելու է տաղանդավոր երիտասարդ Մհեր Խաչատրյանը, ով հույս ունի, որ իր ներկայությունն այստեղ ավելորդ չի լինի. «Մասնակցում եմ ստեղծագործական ընթացքին ու նաև առաջարկներ անում: Մոտ մեկ ամիս տևել են նախապատրաստական աշխատանքները: Ամեն ինչ արել ենք, որպեսզի հաղորդումը լինի հումորով և ուրախ ժամանց ապահովի: Հեռուստադիտողներից պահանջվում է միայն շաբաթ երեկոյան տանը, բազմոցին նստած պարզապես թուլանալ, տեսնել մարդկանց հաճելի ու նույնիսկ ծիծաղելի իրավիճակներում ու վայելել: Հուսանք՝ ընթացքը հաջող կլինի ու նաև շարունակություն կունենա»,- նշում է Մհերը:

Անթերի ու սահուն ընթացքի համար թիմը ժամերով կարող է փորձ անել, չնայած շոուն ամբողջությամբ հիմնված է իմպրովիզացիայի վրա: «Երեկոյան Ազոյան»-ն իսկական ռումբ է լինելու՝ թարմ ու օրիգինալ հումորով համեմված:

«Երեկոյան Ազոյան»-ի առաջին թողարկման հյուրերը Լևոն Հարությունյանն ու Գրիշա Աղախանյանն են։ Շոու ծրագիրը կարող եք դիտել յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 21։00-ին։

IMG_ (16) copy

IMG_ (6) copyIMG_ (14) copy

IMG_ (9) copyIMG_ (18) copy

IMG_ (19) copy

IMG_ (22) copy

IMG_ (25) copy

IMG_ (29) copy