Մարտի 22-ի աստղագուշակ. Խեցգետիներ այսօր ձեզ բավականին բարդ օր է սպասվում
Խոյ
Փորձեք պարզել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վաղուց չեք շփվում, բայց շատ եք ցանկանում: Այսօր ճիշտ և ճիշտ այդ պահն է:
Ցուլ
Այսօր անձնական ու գործնական հետաքրքրությունների բախում է սպասվում: Դուք կկանգնեք բարդ ընտրության առաջ:
Երկվորյակ
Այսօր ձեզ ֆիզիկական ակտիվությամբ մի տանջեք, եթե զգում եք, որ հանգստի կարիք ունեք: Լսեք ձեր օրգանիզմին:
Խեցգետին
Այսօր դուք մարդկանց հետ բավական բարդ լեզու կգտնեք, դա կխանգարի նաև գործնական ասպարեզում գործընկերների հետ շփումը ևս դժվար կստացվի:
Առյուծ
Այսօրվա համար ձեր նախատեսած բոլոր գործերը հաջող ընթացք ու վերջաբան կունենա: Չի բացառվում, որ երեկոյան հանդիպեք մեկին, ում հետ սիրային հարաբերություններ կսկսվեն:
Կույս
Եկել է մի ժամանակաշրջան, երբ դժվարություններն ավելի շատ կլինեն, քան հաճելի պահերը: Բայց թող դա ձեզ չընկճի:
Կշեռք
Դուք ձեր ուսերին չափից մեծ պատասխանատվություն եք վերցրել, դա ձեզ համար բարդ է, բայց դուք այնքան պատասխանատու եք, որ պատրաստեք ամեն ինչ անել, խոստացածն անելու համար:
Կարիճ
Ընկերների հետ շփման հնարավորությունը բաց մի թողեք: Եթե ազատ ժամանակ ունեք, այն հաճելի միջավայրում անցկացրեք:
Աղեղնավոր
Այսօր ձեր առաջ բավական լուջ հարցեր կծառանան: Փորձեք ամեն հարցի խելամտորեն մոտենալ և ամեն ինչ լավ կլինի:
Այծեղջյուր
Դուք այսօր կհայտնվեք իրադարձությունների կիզակետում և լավ և վատ իմաստով, փորձեք սրտին շատ մոտիկ չընդունել դեպքերը:
Ջրհոս
Եթե զգում եք, որ հոգնել եք, գործերը հետաձգեք: Փորձեք օրը հագիստ անցկացնել: Երեկոյան զբոսանքը չի խանգարի:
Ձկներ
Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թե գործնականում, թե անձնական հարցերում: Եթե սիրելիի հետ վիճել եք, ամեն ինչ արեք, որ հաշտվեք: