6 հնարքներ, որոնք կօգնեն Ձեզ քիչ ուտել
Եթե ցանկանում եք նիհարել, սակայն մեծ ախորժակը խանգարում է ձեզ ձեր ցանկությունը իրագործելու համար, ապա մեր առաջարկած հնարքները ձեզ համար օգտակար կլինեն:
Նախաճաշին սպիտակուցներով հարուստ սնունդ կերեք
Սպիտակուցներով հարուստ նախաճաշը բարելավում է նյութափոխանակությունը և հնարավորություն է տալիս վերահսկել ախորժակը: Սպիտակուցների հիանալի աղբյուր են կաթնամթերքը, ձուն, ընդեղենը, հացահատիկեղենը:
Դանդաղ ծամեք
Արագ ուտելը նպաստում է քաշի ավելացմանը և խնդիրներ է առաջացնում մարսողության տեսանկյունից: Դանդաղ ուտելու շնորհիվ դուք ավելի շուտ եք հագենում, բայց միաժամանակ ավելի քիչ եք ուտում:
Աչքից հեռու պահեք սննդամթերքները
Մարդիկ հաճախ ավելի շատ են ուտում, երբ սնունդը աչքի առաջ է լինում, իսկ եթե այն չեք տեսնում ավելի է քչանում ուտելու հավանականությունը:
Մի՛ կերեք անմիջապես փաթեթից
Բլիթները տուփից ուտելու փոխարեն այն դրեք ափսեի մեջ ու նոր կերեք: Այդպես դուք կկարողանաք նվազեցնել շատ ուտելու հավանականությունը:
Գնեք կապույտ սպասք
Հետազոտողները ապացուցել են, որ կարմիր և դեղին սպասքը մեծացնում է ախորժակը, իսկ կապույտը թույլ չի տալիս ավելորդ սնունդ ուտել:
Հրաժարվեք հեռուստացույցի և համակարգչի առաջ ուտելուց
Եթե դուք ուտում եք հեռուստացույցի կամ համակարգչի առաջ, ապա մեծացնում եք շատ ուտելու հավանականությունը 40%-ով: