Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Video

Երկվորյակներ,այսօր վիճելու ցանկություն կունենաք.մարտի 22-ի աստղագուշակը

Խոյ: Նոր ծրագրեր կազմելու ճիշտ ժամանակն է: Դրանք կարող են անսովոր լինել, հետաքրքիր և համարձակ: Ինքնավստահ եք ձեր քայլերում, բացառում եք այն միտքը, թե ինչ-որ բան կարող է ձեր ուժերից վեր լինել: Եթե այդ ամենին հավելեք ճիշտ ընտրված ռազմավարություն, ապա հաջողությամբ կիրագործեք այն ամենն, ինչ ծրագրել եք: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ընկերական շփումների համար: Վերջապես կգտնեք այն մարդուն, ում հետ կկարողանաք կիսել ձեր բոլոր ապրումները, մտահոգություններն ու կասկածները: Նրանից աջակցություն կստանաք, կհետևեք խորհուրդներին:

Ցուլ: Հանգիստ ու թեթև օր է: Թեև այն չի առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ, փոխարենը ուրախություն կպարգևի և դրական լիցքեր կհաղորդի: Մարդկային հարաբերությունների հարցում, անկասկած, կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, սակայն ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա գործի դրեք առողջ տրամաբանությունն ու դատողությունը: Հոգ տարեք ձեր մասին: Հետևեք առողջությանը, արտաքին տեսքին: Օրվա ընթացքում փորձեք լավ տրամադրություն պահպանել: Զբաղվեք ինքնազարգացմամբ: Իսկ առօրյա, կենցաղային գործերում մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Երկվորյակ: Այսօր վիճելու ցանկություն կունենաք, ինչն այնքան էլ վատ չէ: Եթե հաջողվի կառուցողական բանավեճեր անցկացնել, ապա դա միայն օգտակար և արդյունավետ կլինի: Հետևաբար, գտեք այնպիսի մրցակիցներ, ովքեր այն չեն վերածի բողոք-պահանջների փոխանակման և հանգիստ կընդունեն իրենց հանդեպ ձեր ունեցած առավելությունները: Հիշեք, որ փորձառու մարդու հետ զրույցից կարելի է մեծ օգուտ քաղել: Հրաշալի օր է ուղևորությունների համար: Կարող եք նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Այսօր ձեր գործարարական հոտառության շնորհիվ հաջող գնումներ կկատարեք, կկնքեք շահութաբեր գործարքներ:

Խեցգետին: Հեշտ չէ հանգստություն պահպանել այն դեպքում, երբ շրջապատող մարդիկ, ասես միտումնավոր, անում են ամեն բան՝ ձեզ հունից հանելու և հոգեկան անդորրը խաթարելու համար: Այնուամենայնիվ, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը և անգամ ցասման պահին արժանապատիվ վարք դրսևորել: Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար: Հնարավոր է՝ ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դրվի: Ոճային ցանացած փոփոխություն՝ լինի դա հագուստի, ներքին հարդարման, թե մեկ այլ, անկասկած, հաջողություն կունենա:

Առյուծ: Օրվա հիմնական խնդիրը զգացմունքային դաշտի անկայունությունն է, այն կստիպի ձեզ անհանգստանալ ապագայի համար, ընդ որում ՝ անտեղի: Ապրեք ներկայով: Երբեմն ձեզ թույլ տվեք անխոհեմ քայլեր կամ փոքրիկ չարաճճիություններ: Մի զրկեք ձեզ կյանքը վայելելու հնարավորությունից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում նոր երկրպագուներ կհայտնվեն և ցանկության դեպքում կարող եք հարաբերություններ սկսել: Ընտանիք կազմած Առյուծներն ամեն կերպ կփորձեն ուրախացնել մտերիմներին և լուծել վերջերս անհանգստացնող խնդիրները: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա:

Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ անախորժություններ և թյուրիմացություններ, իսկ ավելի ուշ գործերը հաջող ընթացք կստանան: Այնպես որ, ժամանակից շուտ չարժե ընկճվել: Բոլոր հաջողությունները դեռ առջևում են: Հրաշալի օր է խոհարարական հմտություններ դրսևորելու և հետաքրքիր փորձեր անելու համար: Նա, ով վաղուց ի վեր վայելում է ձեր համակրանքը, այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերի, և այդ առիթը չարժե բաց թողնել: Ձեր անմիջականությունը, կենսուրախությունն ու անսպառ հումորի զգացումը թույլ կտան լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում բազում հրաշալի պահեր կապրեք: Նրանք, ովքեր իրենց կնվիրեն ուսմանը, նոր և օգտակար շատ բան կսովորեն: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը թույլ կտա հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին: Կենսական ներուժը կնվազի օրվա երկրորդ կեսին: Փորձեք թուլանալ ու հանգստանալ: Առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Խուսափեք գնումներից, հատկապես կոշկեղեն և հագուստ ձեռք բերելուց: Այսօր ընտրության մեջ սխալվելու հավանականությունը մեծ է:

Կարիճ: Այսօր հաճելի և օգտակար գործերը փորձեք համատեղել: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան շատ բան կհասցնեք: Կարող եք գնումներ կատարել, ճանապարհորդական ուղեգրեր ձեռք բերել, նախապատրաստվել առաջիկա ուղևորությանը, ինչպես նաև նվերներ պատրաստել ընտանիքի փոքր անդամների համար: Խուսափեք սիրելիի հետ վեճերից, իսկ եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ ծագեն, ապա հանգիստ զրուցեք և փորձեք, հնարավորինս արագ հարթել իրավիճակը: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ծանոթ են ձեր խառնվածքին, գիտեն ինչպես բարձրացնել տրամադրությունը:

Աղեղնավոր: Ծրագրերում այսօր էական փոփոխություններ չեն լինի: Ամեն բան իր հունով կընթանա: Կիրագործեք բոլոր նպատակները: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Ձեր անկեղծ զրույցները գուցե և շատ հարցեր անպատասխան թողնեն, սակայն փոխարենը դրանցից նոր մտահղացումներ կծնվեն: Հրաշալի կդասավորվեն ուղևորությունները: Այսօր թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և թե՛ սպորտով զբաղվելը ձեզ միապաղաղ ու ձանձրալի չեն թվա: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Որոշ ֆինանսական խնդիրներ կլուծվեն, հնարավոր է հին պարտքի վերադարձ: Սպասեք թանկարժեք նվերների:

Այծեղջյուր: Այսօր լուրջ փորձություններ ձեզ չեն սպասվում, անգամ մանր խնդիրները քիչ հավանական են: Եթե ուշադրությունը կենտրոնացնեք կարևոր գործերի վրա, ապա, անկասկած, հաջողության կհասնեք: Հնարավոր են նոր բիզնես-նախագծեր, որոնք կարող են ապագայում շատ եկամտաբեր լինել: Ամեն դեպքում մտածեք դրանց շուրջ: Ընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև համատեղ ծրագրեր կմշակեք: Ուղևորությունները կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան նախատեսում էիք:

Ջրհոս: Օրվա մեծ մասը կնվիրեք ընթացիկ, միապաղաղ բայց և օգտակար գործերին: Փորձեք մտերիմներին ևս ներգրավել, այդպես չեք ձանձրանա, իսկ համատեղ աշխատանքը դրական կազդի հարաբերությունների վրա: Հիշեք, որ ձեր մաշկն այսօր առավել զգայուն է: Զգույշ եղեք կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս: Երեկոն լի է հաճելի անակնկալներով: Սիրելիի հետ շփվելու, անկեղծ զրուցելու համար հրաշալի օր է: Ամեն տեսակ հանդիպումներն ու ժամադրությունները լավ կանցնեն: Կարող եք ապագայի հետ կապված ծրագրեր մշակել, դրանք շատ արագ կհաջողվի իրագործել:

Ձկներ: Օրն առանձնանում է դրական միտումների մեծ ազդեցությամբ: Կփորձեք լավ տրամադրություն պահպանել, մտերիմներին ևս թույլ չեք տա ընկճվել: Բարդ իրավիճակներում հայտնված մարդիկ ձեր աջակցության և խորհրդի կարիքը կունենան, և դուք, անկասկած, օգնության ձեռք կմեկնեք նրանց: Էներգիայի հոսք առանձնապես մեծ չէ, սակայն ինքնազգացողությունից դժգոհելու առիթ ևս չի լինի: Օրը նպատակահարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Խուսափեք ուժասպառ անող մարզումներից: Կարող եք որոշ խոշոր գնումներ կատարել, այդ թվում ՝ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ: