6 բացահայտ նշաններ, որ տղամարդը Ձեզ դավաճանում է
1. Հեռախոս: Դուք կարող եք նրան դավաճանությունը պարզել հեռախոսի միջոցով: Ձեզ պետք է անհանգստացնի այն փաստը, որ ձեր սիրելին հեռախոսով խոսելու համար գնում է մեկ այլ սենյակ, զանգերի դեպքում նյարդայնանում է, անջատում է հեռախոսը, երբ այն զանգում է: Իսկ հեռախոսի համարների բազայում տարբեր անծանոթ մարդկանց անուններ են գրված:
2. Ձեր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Երկու տարբերակ կա վերաբրմունքի փոփոխության հարցում` կամ նա ձեզ կսկսի նվերներ մատուցել, հոգ տանել ձեր մասին, կամ հակառակը` նա ձեզանից կհեռվանա, կսկսի վեճեր փնտրել: Առաջին դեպքում` տղամարդը փորձում է մեղքը քավել, իսկ երկրորդ դեպքում` փորձում է ձեզ մեղավոր և վատը դարձնել:
3. Նշաններ: Եթե տղամարդը երեկոյան ժամերին տանը չի լինում, դա բացահայտ նշան է, որ նա Ձեզ դավաճանում է: Նա կարող է հայտարարել, որ շատ գործեր ունի, սակայն նման տաօրինակ աշխատասիրությունը մտածելու տեղիք է տալիս:
4. Ընկերներ և հարազատներ: Սկեսուրը բողոքում է, որ իր տղան սկսել է չզանգահարել իրեն, ուրեմն նրան ժամանակը չի բավականեցնում ու նա իր ժամանակի մեծ մասը վատնում է մեկ ուրիշ կնոջ վրա: Սիրելին նոր ընկերներ է ձեռք բերում և չի ցանկանում ձեզ նրանց հետ ծանոթացնել, այս հանգամանքը նույնպես մտածելու տեղիք է տալիս:
5. Արտաքին տեսք: Նախկինում նա նման կերպ չէր վերաբերվում իր արտաքին տեսքին` ո՞ւմ համար է նա ջանում:
6. Եկամուտ: Եթե սիրելին սկսել է շատ աշխատել, սակայն նրա եկամուտում էական փոփոխություն չի նկատվում, դա արդեն այլ բան է մատնացույց անում: